...

Ավելորդ ստանդարտներ

Ավելորդ ստանդարտներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով, որտեղ ասել է. «Հայաստանին պետք է ժամանակակից ստանդարտներին համապատասխան Փրկարար ծառայություն ունենալ»:

«ՉԻ». Իհարկե: Մեզ հիմա Փրկարար ծառայությունը խիստ անհրաժեշտ է: Պետք է փրկել Հայաստանը, Արցախն է փրկության սպասում: 

Եվ ընդհանրապես, մեզ արտակարգ իրավիճակների նախարարություն պետք չի, որովհետև հիմա ունենք արտակարգ իրավիճակների երկիր: Ընդ որում, 21-րդ դարի ստանդարտներին համապատասխան: 

Մի խոսքով, վարչապետն ասել է, ուրեմն՝ մինչև 2050 թիվը կունենանք փրկություն:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   290 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ