...

Ախոռապետության ճարտարապետները

Ախոռապետության ճարտարապետները

«Aravot.am»-ի հարցին՝ հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանի կազմում Արցախն անվտանգ լինի՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է. «Քանի որ արդեն 30 տարվա խնդիր ունեցող ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին է խոսքը գնում, այնպիսի գործիքների երաշխիք պետք է լինի, որ Արցախը որպես այդպիսին չլինի ինչպես որ ադրբեջանական այլ համայնքներ են: Արցախը ժամանակին ունեցել է կարգավիճակ ու կարծում եմ՝ այսօր պետք է հմուտ ձևով աշխատել: Այդ կարգավիճակը թե ինչպիսին կլինի՝ այսօր աշխարհում մի քանի կարգավիճակ ունեցող տարածքներ կան, որոնք մինչև անգամ 2 երկրի իրավունքների շրջանակում են: Թե ընթացքում միջազգային կազմակերպությունները որ տարբերակը կընտրեն, ես կարծում եմ, որ մենք պետք է կայուն լինենք, ցանկացած պահի համախմբվենք իշխանության շուրջը, որ կարողանանք առավել ցանկալի փաստաթղթերի արդյունք գրանցենք»: 

Փաստորեն Սուքիասյանն առաջարկում է համբերատար սպասել ու տեսնել, թե միջազգային կազմակերպությունները որ տարբերակը կընտրեն, ավելի ճիշտ՝ ադրբեջանական որ համայնքի հետ կնույնականացնեն Արցախը։ Երևի Սուքիասյանը չի լսել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե մենք ոչ թե ախոռ ենք, այլ պետություն։ Որովհետև այն, ինչ Սուքիասյանն է հայտարարում, լրիվ ախոռի ու ախոռատիրոջ տրամաբանության մեջ է։ Բայց կարևորը դա չէ, կարևորը արձանագրումն է՝ Գռզոն կատարել է իր ընտրությունը՝ նա կայուն ախոռապետության կողմնակից է, կարևորը՝ մեջը փող կա։ Իր համար։ Փողն է կարևորը, դրա համար էլ 30 տարի անընդհատ՝ «ցանկացած պահի համախմբվել է» ցանկացած իշխանության կողքին։ Հենց փողից թեթև նեղվել է, ընդդիմադիր է ինքնառաջադրվել։ Հիմա գտել է իր տեղը «ախոռում», որտեղ իր պես հմուտներն ու կայուններն են։ 

Գոհար Վեզիրյան
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1520 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ