...

Այ այդ հարցերում Նիկոլին կշտամբելը հաստատ տեղին չէ

Այ այդ հարցերում Նիկոլին կշտամբելը հաստատ տեղին չէ

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել է, թե «նույնիսկ մարմնավաճառը փողը սկզբից ա վերցնում, Փաշինյանը հողը միշտ պատրաստ ա տալ»։

Սա արդեն չեղավ։ Նախ՝ ինչի՞ վրա է հիմնված պրն Մամիջանյանի այն համոզմունքը, թե Փաշինյանը «փողը սկզբից չի վերցրել»։ Երկրորդ՝ ով-ով, բայց ՀՀԿ ներկայացուցիչը պիտի իմանա, որ լինում են դեպքեր, երբ վարձատրությունը «գլխանց» ստանալն անհնար է։ Օրինակ՝ եթե որևէ նախագահ գաղջ մթնոլորտում ընտրություններից առաջ երկու փոքր կուսակցությունների կցում-կցմցում է, իբր ընդդիմադիր դաշինք սարքում ու այդպիսով «հաճախորդացնելով»՝ խոստանում խցկել խորհրդարան, այդ «հույժ ընդդիմադիր» գործիչները չեն կարող, չէ՞, մանդատները «գլխանց» ուզել։ Նախ պիտի «հաճախորդ» դառնան, կատարեն հանձնարարությունը, պառակտեն ընդդիմադիր դաշտն ու միայն հետո ստանան վարձատրությունը՝ մանդատների տեսքով։

Եվ ընդհանրապես, հետաքրքիր է՝ «նախկին հանցավոր թալանչիները» սկզբում անարգել դուրս են գալիս երկրից, ու միայն դրանից հետո՞ են որոշ բարեգործական հիմնադրամներ անանուն նվիրատվություններ ստանում, թե՞ ամեն դեպքում «ուտրոմ բարեգործություն-վեչերոմ բուժում արտասահմանում»։

ՎԱՐԿԱՆԻՇ

   401 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ