...

Այս ջրաղացը վաղուց ենք լսել

Այս ջրաղացը վաղուց ենք լսել

ՀՀ վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել է. «Մարդ կա՞, որ դեռ կարող է կասկածել, թե ինչպես են ներսից ամեն ամեն գնով օգնում Ադրբեջանին»:

«ՉԻ». Տնաշեն, էս ի՞նչ հանձնարարություններ է քեզ տալիս Նիկոլ Փաշինյանը: Էս մեկը չափից դուրս հատուկ հանձնարարություն էր: 

Օրինակ՝ մենք չենք կասկածում: Օրինակ՝ էս վերջերս մեկը, չենք հիշում՝ ով էր, ասաց, որ պրինցիպի կարելի է Արցախի բանակը լուծարել: Եթե Ադրբեջանն ու Ռուսաստանը մոր արևով երդվեն, որ ձեռ չեն տա արցախցիներին: 

Չգիտենք՝ Մարուքյանը նրան նկատի ուներ, թե՝ ոչ, բայց ի՞նչն է հետաքրքիր. ամենաշատը Մարուքյանի խոսքերից կատաղել են ընդդիմադիր գործիչները: Հերթով տոպկում են Էդմոն Մարուքյանին: 

Հատկապես ծանր են տարել «Հայաստան» դաշինքի պատգամավորները: Ագնեսա Խամոյանն է Մարուքյանի բարոյականության մասին շատ երկար ստատուս գրել, դաշնակ պատգամավոր Արթուր Խաչատրյանն է զղջացել, որ ժամանակին դատապարտել է ՔՊ-ական պատգամավոր Արտակ Մանուկյանին՝ Էդմոն Մարուքյանի ծոծրակին հարվածելու համար: Ղազինյան, Արսեն Բաբայան... հեղեղել են համացանցն իրենց զայրույթով:

Լավ, դուք ինչի՞ եք բարկացել: Ինչի՞ եք ձեզ վրա վերցրել: Ինչի՞, օրինակ, Արզաքանցյանը կամ Ծառուկյանը իրենց վրա չեն վերցնում Մարուքյանի խոսքերը, իսկ դուք վերցնում եք: 

Թե՞ հոգու խորքում զգում եք, որ մի 20 տարի ապաշնորհ քաղաքականություն եք իրականացրել, այս իշխանություններն էլ դա շարունակել են, ու հիմա դա են հիշեցնում: Մենք էլ ենք իշխանություններին քննադատում, բայց մեզ վրա չենք վերցնում:

Հ.Գ. Իմիջիայլոց, Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու, թուրքին ծառայելու, և նմանատիպ թեզերը 1998-ից հետո սկսվեցին գեներացվել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1670 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ