...

Այսպիսի փայլուն տարի չի եղել

Այսպիսի փայլուն տարի չի եղել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` լրագրողների այն հարցին, թե Ամանորից հետո մարդիկ աշխատանքի գնացին ամսի 3-ին, տնտեսական ի՞նչ էֆեկտի էիք սպասում, պատասխանել է. «Ես կես կատակ արտահայտություն անեմ՝ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»: 

«ՉԻ». Միանգամից ասենք, որ նախարարը ճիշտ է ասում: Ավելին, հիմա աշխարհի ամենամեծ տնտեսական աշխուժությունը Արաբկիր վարչական շրջանում է: Հատկապես՝ Կոմիտասի պողոտայում: Այսպիսի աշխուժություն Հայաստանում երբեք չի եղել ոչ միայն հունվարի 3-ին, այլ նաև հունվարի 1-ին, 2-ին, 4-ին, 5-ին... 

Այսպիսի աշխուժության պատճառն այն է, որ լույսերը Կոմիտասում գրեթե ամեն օր գնում են, խաչմերուկների լուսացույցները չեն աշխատում, արդյունքում ահռելի խցանումներ են առաջանում: Այդ մասին զեկուցում են Քերոբյանին, նա էլ ուրախանում է տնտեսական ակտիվության նման վառ փաստով և հույս է հայտնում, որ ամբողջ տարին այդպես լավ, առույգ էլ կշարունակենք: 

Շնորհավոր Նոր տարի և սուրբ խցանում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   952 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ