...

Այսքան երիտասարդ ու արդեն «Նատաշա»

Այսքան երիտասարդ ու արդեն «Նատաշա»

«Ուշքի արի, քանի ուշ չէ։ Սա Հայաստանն է, որը, ի հեճուկս քո և քո թիմի ջանքերի, չի փոխվել վերջին մեկ և կես տարվա ընթացքում, իսկ Հայաստանում ընտանիքը եղել և մնալու է բարձրագույն արժեք»:

Սա «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանի կոչն է Նիկոլ Փաշինյանին:

«ՉԻ». Այս դեպքի համար է ասված՝ այսքան երիտասարդ ու արդեն Նատաշա: Իշխանությունը խնդիր չի դրել փոխել Հայաստանում ընտանիքի կառուցվածքը, դերը և փոխհարաբերությունները: Իշխանությունը խնդիր է դրել պայքարել կոռուպցիայի դեմ, որպեսզի երկրի ղեկավարի երեխաները ամեն գնով չդառնան միլիարդատերեր, ինչպես Սեդրակ և Լևոն Քոչարյան եղբայրները  կամ Միքայել Մինասյանը: Իշխանությունը խնդիր է դրել, որ բուհերի ընդունելության քննություններում բացառվի կոռուպցիան և իրավաբանական ֆակուլտետում հնարավորություն ունենան ուսանելու ոչ միայն մեծահարուստների երեխաները: 

Ահա այսպիսի մանիպուլյացիաներ կիրառող և պատկերացումներ ունեցող գործիչներով են Քոչարյանը և Սարգսյանը փորձում նորովի ներկայանալ հասարակությանը: Ղազինյանը այդ նոր սերնդի ակտիվ գործիչներից է: Մինչև հեղափոխությունը հոր՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի ստեղծած տաքուկ պայմաններում սովորել, ավարտել և դարձել է դասախոս, իսկ հիմա զորակոչվել է Քոչարյանի և Սարգսյանի բանակ:

Ժամանակն է, որ երիտասարդը ուշքի գա և հասկանա՝ Հայաստանում շատ բան է փոխվել: Այլևս հին մեթոդներով կարիերա չի կարող անել, իսկ քաղաքականության մեջ Քոչարյանի և Սարգսյանի հետ ասոցացումը խաչ կքաշի որևէ հեռանկարի վրա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1629 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ