...

Քյալամաբարո

Քյալամաբարո

Վարչապետի խորհրդական Արայիկ Հարությունյանը գրել է. «Հունիսի 2-ին ԱՄՆ-ում իմ ամենասիրած մարդկանցից մեկը, որը լավ գործարար է, գրեց, թե Լոս Անջելեսում մի ընդդիմադիր իր ցանցի միջոցով տարածում է, թե 100 տոկոս հավանականությամբ այս իշխանությունը հեռանում է, սա հավաստի տեղեկություն է՝ երկրի ղեկը հանձնելով ընդդիմությանը: Ընկերս նաև հավելեց, թե շատ բիզնեսմեններ, ովքեր մեծ գումարներ են ներդրել Հայաստանում ու այս իշխանությունից շատ գոհ են, անհանգիստ են այս տեղեկությունից:
Նրան պատասխանեցի, որ եթե այդ ընդդիմադիրներին հավատում են, ուրեմն չեն կարող լավ գործարար լինել, քանի որ սխալ են վերլուծում իրավիճակը:
Սա մեկ ամիս առաջ էր:
Այսօր ամերիկահայ ընկերս գրեց՝ այդ ընդդիմադիրը վայր է դրել մանդատը:
Ֆինիտե լա կոմեդիա...»:

Ի պատասխան՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Պարզվում է, բանջարա-բոստանային կուլտուրայի ներկայացուցիչները դեռ ընկերներ էլ ունեն, ԱՄՆ-ում, այն էլ խոսացող:
Ինչպիսի հաջողություն. լավ աղոթեց, եկավ, բարեհաջող քայլեց ու «ընկերներ» ձեռք բերեց: 
Ու այդ «ընկերը» համատեղության կարգով նաև հաջողակ գործարար է, (երևի կաղամբի արտադրություն է հիմնադրել);
Հ.Գ. Էն էլ ոնց եք հեռանալու, վզակոթներիդ ուտելով»:

«ՉԻ». Խոստովանենք, որ չափազանց բարձր ինտելեկտուալ, տեղը տեղին քաղաքական բանավեճ է: Մեկը մեկին արժանի մտքեր: Սա է մեր քաղաքական դաշտի մակարդակը: 

Ուղղակի այս կոմեդիայի ֆինիտան դեռ չի եկել, իզուր է Արայիկ Հարությունյանը ղժժում: Եթե, իհարկե, իր համար ամենակարևոր խնդիրը ընդդիմության սնանկությունը չի, այլ ոչ թե՝ Հայաստան պետության սնանկությունը:

Մեկ էլ. ընդդիմադիր պատգամավորներից իր մանդատը վայր է դրել նաև Արթուր Վանեցյանը, բայց չի արձագանքել Արայիկ Հարությունյանի գրածին, իսկ Արթուր Ղազինյանն անմիջապես իր վրա է վերցրել, թեպետ անուններ չէին նշվել: Երևի դրա համար էլ 100 տոկոսով մանդատը վայր դրեց: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1280 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ