...

Այսքան ուրախ կյանքը մեր․․․

Այսքան ուրախ կյանքը մեր․․․

Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հրապարակավ շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, «ով մեծ ներդրումներ է կատարել մետրոպոլիտենում»։

Պրն Սեդրակյանը երևի տեղյակ չէ, որ Նիկոլ Փաշինյանը ոչ ներդրող է, ոչ էլ ներդրումներ կատարելու իրավունք ունի։ Ներդրումներն իրականացվում են բյուջեից, որն էլ իր հերթին ձևավորվում է քաղաքացիների վճարած հարկերից, իսկ անձամբ Նիկոլ Փաշինյանը, եթե անգամ տարին մեկ մտնում է մետրո՝ «սելֆի» անելու համար, նրա ժետոնի 100 դրամը բյուջեից է վճարվում։ 

Բայց ստրկամտությունը չինովնիկների միջից դժվար է դուրս գալիս։ Անցյալ դարի 30-ականներին, օրինակ, բոլորը պարտավոր էին անգիր իմանալ «Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր Ստալինն է տվել» ոտանավորը, իսկ նրա մահից հետո, երբ գյուղացիների կյանքը փոքր-ինչ բարելավվեց, մարդիկ արտասանում էին «երեք ոչխար, երկու կով, կեցցե ընկեր Մալենկով»։ 

Ինչևէ։ Հուսանք՝ առաջիկայում Երևանի մետրոյի կայարաններում չեն տեղադրվի ընկ․ Ն․ Վ․ Փաշինյանի կիսանդրիները։ Թեև՝ ի՞նչ իմանաս։ Պրն Սեդրակյանը երևի շատ է ցանկանում իր պաշտոնի անվանումից հանել «պաշտոնակատար» բառը։

ՎԱՐԿԱՆԻՇ

   327 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ