...

Այսքան ուրախ կյանքը մեզ․․․

Այսքան ուրախ կյանքը մեզ․․․

«Հայկական ժամանակը» տեղեկացրել է, որ խմբագրություն են դիմել «քաղաքացիներ, որոնք չեն ցանկացել հանրայնացնել իրենց անունները», և տեղեկացրել, որ «Հայաքվե» նախաձեռնության անդամներն ուղղորդում են մարդկանց և այդ եղանակով ստորագրություններ հավաքում։ Իսկ «Հայկական ժամանակին» դիմելու նպատակը եղել է այն, որ «իրավապահ մարմինները քայլեր ձեռնարկեն»։

1937-38 թվականներին անանուն «մատերիալ գրողները» սովորաբար դիմում էին «համապատասխան մարմիններին» և տեղեկացնում, որ այսինչը անգլիական լրտես է, մյուսը՝ տրոցկիստ, երրորդը՝ ծպտված հավատացյալ, և այլն, իսկ եթե արդյունք չէր տալիս (այդպես քիչ էր պատահում), նամակն ուղարկում էին «Պրավդայի» խմբագրություն կամ Լենինի դամբարան։ Իսկ հիմա, քանի որ տեխնիկական պատճառներով չեն կարող նամակ ուղարկել «Նիկոլի դամբարան», միանգամից դիմում են «Հայկական ժամանակին»։ Ընդ որում՝ գիտեն, որ վատ բան են անում, դրա համար էլ չեն ցանկանում «հանրայնացնել իրենց անունները»։ 

Իսկ իրավապահ մարմինները, կարող եք չկասկածել, անմիջապես «քայլեր կձեռնարկեն»։ Չէ՞ որ դա քաղաքացիների պահանջն է։ Իսկ եթե որևէ մեկը փորձի դիմադրել՝ անմիջապես մի այլ խումբ անանուն քաղաքացիներ կպահանջեն քայլեր ձեռնարկել նաև նրա դեմ։

Իշխանություններն էլ՝ քանի՞ գլուխ ունեն, որ չկատարեն ժողովրդի պահանջը։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2367 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ