...

Մարդ մնացած ՄԱՐԴ չէ՞ր

Մարդ մնացած ՄԱՐԴ չէ՞ր

«Հայկական ժամանակը» գրել է, որ ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվել է, և նա այլևս համարվում է անցանկալի անձ Հայաստանում։

Որպես պատճառ նշվում է, որ Զատուլինը բազմիցս մեղադրել է ՀՀ իշխանությանը 44-օրյա պատերազմի պարտության համար:

«ՉԻ». Սա ոչ թե Զատուլինին են անցանկալի անձ ճանաչում, այլ Ռուսաստանին են անցանկալի երկիր ճանաչում: Ի վերջո, Զատուլինը բավական բարձրաստիճան պաշտոնյա է և այս տարածաշրջանում էական ազդեցություն ունեցող երկրի պաշտոնյա: Եթե նույնիսկ նա տհաճ, անթույլատրելի հայտարարություններ է անում, կարելի է պարզապես Երևանում ՌԴ դեսպանին հրավիրել ԱԳՆ և բողոքի նոտա փոխանցել՝ ռուս պաշտոնյայի հայտարարությունների վերաբերյալ: 

Իսկ այսպես ստացվում է դեմարշ Ռուսաստանի դեմ: Նման խառը իրավիճակում դա շատ թանկարժեք հաճույք կարող է լինել: 

Բայց կյանքն ինչ բան է. 2 տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, Աննա Հակոբյանն իր էջում տեղադրել էր Զատուլինի հարցազրույցը, որտեղ վերջինս հայտարարել էր, թե ճանաչում է Արցախի անկախությունը և ռուս պաշտոնյայի մասին գրել. «Մարդ մնացած ՄԱՐԴԸ»: Սրտիկով, բանով: Հիմա հետաքրքիր է, թե ով է մարդ մնացել, իսկ ով՝ ուրացել:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   972 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ