...

Այստեղ ճշտի մոմենտ ա

Այստեղ ճշտի մոմենտ ա

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը գրել է. «Երեկ տարածվեց մի տեսանյութ, որտեղ ընդհարվում են մի քանի երիտասարդներ և պատկառելի տարիքի անձիք, որոնց քպ-ականները անվանեցին «խեղճ ծերունիներ»:

Վանաձորի անունից խոսացող ծերունիները անկանոն հարձակվում էին Երևանից եկած մարդկանց վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում նրանց հասցեին, ու այդ ամենը ոստիկանների ներկայությամբ:

Դե իսկ civic.am-ները միշտ հայտնվում են ճիշտ տեղում ու ճիշտ ժամանակին, նկարում հարմար պահին ու հարմար ռակուրսից և նյութը վերնագրում «ընդդիմադիր եիտասարդները ծեծում են խեղճ ծերունիներին»:

Սա է իրականությունը, սիրելի հայեր, մի տրվեք իշխանական ստերին, մանիպուլիացիաներին ու սադրանքներին, ճշտեք իրականությունը նոր տվեք կարծիքներ ու գնահատականներ:

Ես դեմ եմ բռնության ցանկացած դրսևորմանը, բայց յուրաքանչյուր ոք, ով կհչեցնի սեռական բնույթի հայհոյանք կամ կվիրավորի մեր արժանապատվությունը, պետք է պատրաստ լինի ընդունել դրա պատասխանը»:

«ՉԻ». Թե ինչպես կարող է 84 տարեկան մարդը հունից հանել արժանապատիվ ընդդիմադիր տղաներին, բարդ է ասել, բայց համարենք, որ «խեղճ ծերունիներ» են եղել, ինչպես որակել է Ա. Ղազինյանը:

Բայց քանի որ սադրիչների մասին է խոսում Ա. Ղազինյանը, արժե մի բան հիշեցնել. ուրեմն՝ 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Լ. Տեր-Պետրոսյանը նախընտրական հանդիպում էր անցկացնում Թալինում: Ելույթներ էին հնչում, ծրագրերից էին խոսում, մեկ էլ... մի պրովոկատոր, ընդ որում՝ հայտնի պրովոկատոր, պրոֆեսիոնալ ստաժով, անունն էլ չենք ցանկանում տալ, սկսում է գոռգոռալ, վիրավորել ելույթ ունեցողներին: 

Մի քանի հոգով էս սադրիչին հանրահավաքի վայրից քաշքշելով հեռացնում են: Քաշքշելով: Ոստիկանները, մի քանի մետր այն կողմ կանգնած, բան չէին անում: Չէին միջամտում, քանի որ սցենարով այդպես էր նախատեսված: Այս միջադեպի համար Տեր-Պետրոսյանի երեք կողմնակցի՝ ազատամարտիկների, անմիջապես կալանավորեցին, հետո ազատազրկման ենթարկեցին: 

Այդ ազատամարտիկներին ձեր առաջնորդն է բանտ նետել, Արթուր Ղազինյան: Այս միջադեպի հետ կապված հազար հոդված է գրվել, դրա տեսանյութերն էլ կան, կարող եք նայել, ինքներդ համեմատել, թե որ դեպքում ոնց է եղել: 

Հիմա կարող է հարց տաք, թե ինչի՞ ենք 2008թ. միջադեպը հիշեցրել: Որովհետև իրենց դեպքում սադրիչին հանրահավաքից դուրս հանելը քրեական հանցագործություն են համարել, մարդկանց դատել, իսկ ահա Գյումրիի միջադեպի դեպքում տղու արժանապատվության մոմենտ ա, էլի, ապե: Մեզի քֆուր են տվել, բա պտի տանք, գլուխը ջարդենք, իրանց հասնըմ ա: Չենք նայի, էրեխա յա, 80-անց ա, չալիկով է, թե ոնց, կցբխենք պատին: Նայեք, հանկարծ չշշկռվեք, հա: 

Ու այս մարդը՝ Արթուր Ղազինյանը, մասնագիտությամբ իրավաբան է: Օրենքներն իրենց դեպքում ճշտի շրջանակներում են գործում: Այստեղ ընդդիմությանը հասնում է, լավ ենք արել, սադրել ենք, այստեղ էլ բիձեքին հասնում է, լավ ենք արել, ծեծել ենք: 

Այնպես որ, հատուկ Արթուր Ղազինյանին ասենք. ձեզ հետ վարվում են այնպես, ոնց որ դուք եք տարիներ շարունակ վարվել ընդդիմության հետ: Ձեր դեմ կիրառում են տեխնոլոգիաներ, ոնց որ դուք եք տարիներ շարունակ կիրառել ընդդիմության դեմ: 

Հ.Գ. Մեկն էլ գրել էր ընդդիմությունից, թե չենք մոռացել, որ 2018-ին դագաղներ, սև լենտեր էիք փակցնում իշխանավորների տան դեմը, բան: Ախր դա էլ է քոչարյանականների կիրառած տեխնոլոգիան: 2008 թվականին առաջինը դա իրենք են արել: Հիշում ենք, բայց չենք պահանջում:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2628 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ