Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է. «Լուրերը, թե Հայաստանում հանցավոր վակխանալիա է, չափազանցված են»:
«ՉԻ». Ըհը, որ ասում էր՝ իմ մահվան մասին լուրերը չափազանցված են, հիմա նույնն էլ Փաշինյանն է ասում:
Այսինքն՝ վախկանալիա կա, բայց նենց շատ վախենալու չի, քիփիլիկ, նորմավորված վախկանալիա է:
Ամենահետաքրքիրն այն է, որ այդ նույն նիստում վարչապետը հայտարարում է, թե «44-օրյա պատերազմից հետո մենք ունենք անհետացած զենքի մեծ քանակ»:
Ստացվում է, որ հանցավոր վակխանալիայի մասին լուրերն այնքան էլ չափազանցված չեն, եթե զենքի մեծ քանակ է անհետացել, այսինքն՝ հայտնվել հանցավոր վախկանալիայի սիրահարների ձեռքում: