...

Ազնավուրը՝ Փաշինյանին

Ազնավուրը՝ Փաշինյանին

Այո, եղել են ժամանակներ, երբ Նիկոլ Փաշինյանը Ազնավուրին էլ էր քննադատում: Հետաքրքիր է, եթե մեծանուն շանսոնյեն հիմա ողջ լիներ, ի՞նչ կասեր վարչապետի մասին:

Ներկայացնենք Փաշինյանի հոդվածից մի հատված, որը հրապարակվել է տարիներ առաջ:

«2008 թվականի իրադարձություններից հետո, որպես Շառլ Ազնավուրի երկրպագու, կարելի է ասել, մահամերձ էի։ Ինձ համար անհասկանալի էր, խորապես անհասկանալի, թե ինչպես կարող է Շառլը անարձագանք թողնել Երևանի կենտրոնում տասը քաղաքացիների սպանությունը։ Չէ՞ որ նա, այնուամենայնիվ, Շառլ Ազնավուրն է և ոչ թե Մարտին Վարդազարյանը։ 

Ինձ համար առավել անհասկանալի էր, թե ինչպես կարող է Շառլը այդպես անթաքույց լոբբինգ անել մարդասպան ու կոռումպացված իշխանություններին։ ՉԷ՞ որ նա Շառլ Ազնավուրն է և ոչ թե Արմեն Սարգսյանը։ Շառլի հեղինակությունը, խոստովանեմ, իմ աչքին սասանվել էր դեռ 2001 թվականին», Նիկոլ Փաշինյան, «Հայկական Ժամանակ», 16.12.2011թ.:

ՎԱՐԿԱՆԻՇ

   405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ