...

Բա որ Արզաքանցյանը հաղթի՞

Բա որ Արզաքանցյանը հաղթի՞

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Հունիսի 20-ը հայի և թուրքի մեջ ընտրություն է լինելու»:

«ՉԻ». Լավ չի, հեչ լավ չի: Արսեն Բաբայանը և ընդդիմության մի մասն ընդհանրապես այս իշխանություններին է թուրք համարում, այս իշխանություններն էլ ընդդիմության մի մասին է թուրք համարում: Արսեն Բաբայանն էլ է այդ ընդդիմությունը ներկայացնում:

Հիմա որ «Պատիվ ունեմ» դաշինքը հանկարծ հաղթի այս ընտրություններում, բա ո՞նց իմանանք՝ հայն է հաղթե՞լ, թե՞ թուրքը: Իսկ եթե իշխանությունները հաղթեն, էլի նույն երկընտրանքի առջև ենք կանգնելու: Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, որ այս ընտրություններում բոլոր դեպքերում հաղթելու է թո՞ւրքը:

Հետաքրքիր է, բա որ Արզաքանցյանը հաղթի. էդ երևի անգլիացին կամ ռուսն է հաղթող ճանաչվելու: 

Մենք երևի ընտրություն կկատարենք հայի ու ավստրիացու միջև: Մնում է տեսնենք, թե ով է ավստրիացին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1708 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ