...

Խաղաղություն բառից հեռու մնացեք

Խաղաղություն բառից հեռու մնացեք

Ընդդիմության այս բողոքի ակցիաներից մեկի ժամանակ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասաց, թե իրենց օրոք, այսինքն՝ 1998-ից հետո, 20 տարի Հայաստանում խաղաղություն է տիրել, Հայաստանն ու Արցախը անվտանգ էին, կայուն զարգանում էինք և այլն:

Նույն միտքը կրկնեց նաև «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Բաբայանը՝ Հանրայինում քննարկման ժամանակ:

Հնարավոր է, սա կամաց-կամաց ծամոն սարքեն, հրամցնեն՝ որպես մի հարյուր տոկոսանոց իրողություն, այդ իսկ պատճառով այս թեզին անդրադառնալու հարկ կա:

Ուրեմն, երբ սրանք ասում են, թե Հայաստանում 20 տարի խաղաղություն են ապահովել, լրիվ մանիպուլյատիվ թեզ է: 

Այսինքն՝ կարող է պատահել, որ չեն էլ գիտակցում, որ սուտ են ասում, որովհետև իրենց օրոք պատերազմը չի ավարտվել: Շատ պարզ պատճառով՝ իրենց օրոք շարունակվել է 1994թ. մայիսին ձեռք բերված զինադադարը գործել: Իսկ զինադադարն ու խաղաղությունը տարբեր բաներ են: Իսկ եթե պատերազմը չէր ավարտվել, ուրեմն՝ չէր կարող խաղաղություն լինել:

Զինադադարը ենթադրում է, որ պատերազմը ցանկացած պահի կարող է վերսկսվել, իսկ խաղաղությունը ենթադրում է պատերազմի ավարտ: Սա է, որ չեն հասկանում, կամ իրենց չհասկացողի տեղ են դրել: Խաղաղություն լիներ, չէր լինի 2020-ի պատերազմը:

Ձեր օրոք դուք ընդամենը պատերազմի վերսկսման օրն եք հետաձգել: Այնպես, ինչպես Ադրբեջանը: Բայց եթե Ադրբեջանը զինադադարի այդ տարիներն օգտագործում էր իր ռազմատնտեսական ռեսուրսներն ավելացնելու, ռազմատեխնիկական բալանսն իր օգտին թեքելու համար, ահա այս նույն դաշնակները՝ Քոչարյանով հանդերձ, զինադադարի տարիներն օգտագործել են բացառապես իրենց իշխանությունն ամրապնդելու ու իրենց սեփական գրպանի պարունակությունը մեծացնելու համար: Մատներդ դրեք այս ընդդիմության ղեկավարներից որևէ մեկի վրա. բոլորը պասպորտով միլիոնատերեր են: Կամ՝ միլիարդատեր: Ու այդ ունեցվածքը ձեռք են բերել խաղաղությունից հրաժարվելու դիմաց: 

Ու հիմա եկել, քարոզում են, թե մեր օրոք խաղաղություն էր: Չեն ասում, օր իրենց օրոք Ադրբեջանի ու Հայաստանի միջև ռազմական բալանսը տասնապատիկ ավելացել է՝ հօգուտ Ադրբեջանի: Խաղաղություն լինելու դեպքում նման բան հնարավոր չէր լինի: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ