...

Բա որ հանկարծ հարցեր տան

Բա որ հանկարծ հարցեր տան

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել լրջորեն վերաբերվել ԶԼՄ-ների մտահոգություններին և օգտագործել ուղիղ կապի միջոցները, այդ թվում՝ բաց և թափանցիկ ասուլիսների միջոցով ժողովրդավարության առողջ գործունեությունն ապահովելու համար։

Իրականում այնպես չէ, որ ժողովրդավարության ապահովման համար Նիկոլ Փաշինյանը «կապի միջոցներ» չի օգտագործում։ Ի վերջո հեռախոսը նույնպես «կապի միջոց» է, և դրանով է Նիկոլ Փաշինյանը «ժողովրդավարության առողջ գործունեություն» ապահովում, ասենք, դատարաններում, ոստիկանության գործողություններում, կառավարության հայտարարած տարատեսակ մրցույթներում և այլն։ Իսկ բաց և թափանցիկ ասուլիսներ հրավիրելու կոչը կարելի է գնահատել որպես ՀՀ ներքաղաքական գործընթացներին միջամտելու փորձ։ Չէ՞ որ այդ ասուլիսների ժամանակ լրագրողները կարող են նաև հարցեր տալ, Նիկոլը ստիպված կլինի պատասխանել, դա կբացահայտի նրա մտավոր կարողությունների իրական մակարդակը, ինչն իր հերթին է՛լ ավելի կշեշտի օր առաջ նոր իշխանություններ ունենալու հրամայականը․․․ Հիմա Freedom House-ը իշխանափոխություն է հրահրում, որ ի՞նչ անի։
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1220 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ