...

Бабье лето

Бабье лето

Այսօր՝ ժամը 10:30-ի սահմաններում, մի խումբ Աննա Մկրտչյան հարձակվել էր ոստիկանի վրա: 

Գրողը տանի, չտեսնված սյուռ կադրեր էին: Տպավորություն էր, որ Աննա Մկրտչյանը ոստիկանին բերման էր ենթարկում: Ոստիկանն էլ կարկամած, խեղճացած ասում էր. «Դու ինձանից ի՞նչ ես ուզում»:

Ո՞նց, ինչ է ուզում: Ուզում էր, որ մերը լինես: Կամ՝ Աննա Մկրտչյանինը: Ի՞նչ կա որ. սիրուն, բոյով-բուսաթով ոստիկան ես: Գեղեցիկ համազգեստով, մոդայիկ բերետով: Կծել, չայ խմելու ոստիկան, մի հատ կանֆետ, կամ ընդդիմության ասած՝ բանբաներկա: Ո՞վ չի ուզի, որ իրենը լինես: 

Այնպես որ, եկեք այս կադրերին այլևս չանդրադառնանք: Թող իրենք իրենց մեջ որոշեն ոստիկանի մերն ու հերը:

Շոգերն ընկնում են, մոտենում են ամառային արձակուրդները, արագացրեք, գնացեք, գտեք ձեր սրտի ոստիկանին: 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1543 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ