...

Տատմոր ետևից են ընկել

Տատմոր ետևից են ընկել

ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, որի ֆիգուրանտներից մեկը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է: Վերջինս հարցաքննվել է այդ գործով, ըստ որի՝ Աննա Մկրտչյանի ծննդյան վկայականում նրա ծննդյան ամսաթիվը մեկ օրով սխալ է գրվել, որպեսզի համապատասխանեցվի սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրվան:

«ՉԻ». Մեզ սկզբում թվաց, թե սա ինչ-որ կատակ է: Բայց Աննա Մկրտչյանն ինքն է հրապարակել այդ գործից քաղվածք, որտեղ հենց այդպես էլ նշված է:

Բացում է, իհարկե, բայց մեզ ավելի շատ հետաքրքրում է, թե ՔԿ-ն ո՞նց է իմացել այս դարակազմիկ կեղծիքի մասին: Գնացել, քրքրել են ծննդատան արխիվները, տատմորն են երևի գտել, ծնունդն ընդունած բժշկին ու մենակ նրա համար, որ պարզեն, թե ժամը քանիսին է ծնվել աղջիկը: Բան ու գործ չունեն, էլի, կամ էլ սա ՔԿ-ի ամենակարևոր գործն է:

Այնպես որ, բոլոր այն ընդդիմադիր գործիչները, որոնք ծնվել են սեպտեմբերի 21-ին, հունվարի 1-ին, մայիսի 1-ին և տոնական այլ օրերի, թող ջանները յուղեն: Հատ-հատ գալու են ձեր ետևից՝ սկսած ծնվելու օրից: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1120 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ