...

Սքրինշոթերի սեզոնը բացվեց

Սքրինշոթերի սեզոնը բացվեց

ԱԺ հանրապետական պատգամավոր Աննա Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասել է. «2018թ. հեղափոխության օրերին հրապարակում կային Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ կողմնակիցներ, այդ թվում՝ նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ «Հայաստան» դաշինքի ներկա պատգամավորները: Ես ունեմ սքրինշոթերը»:

«ՉԻ». Որ Քոչարյանի բազմաթիվ կողմնակիցներ 2018-ին աջակցել են Նիկոլ Փաշինյանին, դա մենք գիտենք: Դա դեռ ոչինչ:

Բայց 2018-ից վեց տարի է անցել, հեղափոխությանը աջակցած տասնյակ հազարավոր քաղաքացիներ երես են թեքել իշխանություններից, անիծում են Փաշինյանի եկած օրը, իսկ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է թև ու թիկունք լինել Փաշինյանին:

Չէ, հրապարակավ քննադատում է, իրար հասցեի լիքը բաներ են ասում, բայց իրականում Քոչարյանն ինչ անում է, անում է իշխանությունների շահերից ելնելով: Ջրաղացին տոննաներով ջուր է լցնում, մյուս ընդդիմադիրների վրա էլ է հարձակվում, ոնց որ հիմա անում է ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեպքում:

Այնտեղ Պուտինն է պոպկորնը վերցրած հետևում Թրամփ-Զելենսկի կռիվներին, այստեղ էլ Նիկոլն է նայում, թե ոնց է Քոչարյանն իր գործի մի մասն անում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   577 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ