...

Բացեք, ընդդիմությունն է

Բացեք, ընդդիմությունն է

ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ընդդիմության հանրահավաքում հայտնել է, որ այս շաբաթ իրենց ողջ գործունեությունը կառուցելու են հետևյալ տրամաբանությամբ. «Տուն առ տուն գնալու ենք, բոլորը պետք է դիրքորոշվեն»:

«ՉԻ». Ինչպես արաբական հին խոսքն է ասում՝ եթե ժողովուրդը չի գնում ընդդիմության մոտ, ապա ընդդիմությունն է գնում ժողովրդի մոտ:

Այնպես որ, հիմիկվանից մի հատ ձեր դիրքորոշումը հղկեք, ճշտեք, կոնկրետացրեք, հստակեցրեք. Իշխանը գալու է, ձեզ քննի: 

Ու սա այն դեպքը չի, է՜, որ դուռը չբացեք Իշխանի առջև: Դա կորակվի որպես թուրքաեթիմական գործողություն և ձեզ անմիջապես սև ցուցակ կգցեն: 

Անպայման սուրճի պահուստներն ավելացրեք, ցանկալի է՝ արաբիկա, միջին թնդության. դաշնակները դա շատ են սիրում: Բայց ուշադիր եղեք, թուրքական ոճի կոֆե կսարքեք՝ ավազի վրա, դա նույնպես կհամարվի դիրքորոշում հայտնել:

Եվ ուրեմն՝ ի սո՜ւրճ:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2366 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ