...

Բան չմնաց, կամաց-կամաց կծանոթանաք

Բան չմնաց, կամաց-կամաց կծանոթանաք

Տավուշցիների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հեգնել է, թե «Տավուշի մարզում Խրեմլու անունով գյուղ կա՞, ո՞վ է այդ գյուղի ղեկավարը, ուզում եմ իր հետ ծանոթանալ, Տավուշի մարզում Ասկիպարա անունով գյուղ կա՞, գյուղի բնակիչներն ովքե՞ր են, ուզում եմ գնալ գյուղի բնակիչների հետ հանդիպել»։

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը միանգամից տեղը դրեց բոլոր նրանց պորտը, ովքեր ասում էին «գյուղը հո միայն գյուղապետարանի շե՞նքը չի»։ Չնայած, մի րոպե, վայթե դա հենց ինքն էր ասել․․․ Հեչ սիրուն բան չստացվեց։

Ինչ վերաբերում է Խրեմլու և Ասկիպարա գյուղեր այցելելուն, ապա պրն Փաշինյանը փոքր-ինչ շտապում է։ Պետք է ընդամենը մի քիչ սպասել։ «Հատվածական սահմանազատումից» մի քանի ամիս հետո այդ գյուղերում բնակիչներ է՛լ կլինեն, գյուղապետեր է՛լ, ու ինքը հանգիստ կարող է այցելել և ծանոթանալ բնակիչների հետ։ Գյուղապետները հաստատ աղուհացով կդիմավորեն՝ ինչ-որ տեղ «Զաֆար քյուչասի» փողոցի վրա կամ «Դամիր յումրուղ» արձանի հովանու ներքո։ Մանավանդ, եթե կեպին գլխին լինի։ 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   147 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ