...

Բան էլ չի եղել

Բան էլ չի եղել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում հայտարարել է. «Արցախի իշխանությունները ռիսկերը կառավարում են, լարվածություն չկա»:

«ՉԻ». Սա հիշեցնում է այն անեկդոտը, որում 1941 թվին մեկը գնում է պատերազմ: Օրեր անց տնեցիները նրանից նամակ են ստանում. «Ցավներդ տանեմ, ես լավ եմ: Գերմանացիները հարձակվում են: Ամեն ինչ նորմալ է, մենք նահանջում ենք, էս տեմպերով որ գնա, մի շաբաթից տանը կլինեմ»:

Հիմա իշխանությունները հայտարարում են, որ ադրբեջանցիները հարձակվում են, մենք նահանջում ենք, բայց ամեն ինչ նորմալ է, կարևորը՝ լարվածություն չկա: Ամեն ինչ կուլտուրական, առանց ծեծ ու ջարդի է ընթանում, նորմայի մեջ է, դե, Արցախի իշխանություններն էլ սաղ կոնտրոլի տակ են պահում:

Այնպես որ, հանգիստ գնացեք, քվեարկեք «Մանկական Եվրատեսիլում», բան չի պատահել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   313 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ