ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ճիշտ, որ Բաքվի բանտերից վերադարձող գերիները տեղափոխվում են Հայաստանի բանտեր, ասել է. «Խոսքը օրենսդրական կարգավորումների մասին է և հավելյալ մեկնաբանություններ, հոգեբանական և այլ նմանատիպ հանգամանքները հաշվի առնող կոնկրետ սուբյեկտներ, ատյաններ կան, որոնք պետք է այդ հարցին պատասխանեն»:
«ՉԻ». Այնպիսի տպավորություն է, որ Ադրբեջանը հայ գերիներին փոխանցեց Հայաստանին՝ երաշխիքներ ստանալով, որ գերիներին այստեղ բանտ են նետելու:
Իհարկե, գերի ընկնելու յուրաքանչյուր դեպք պետք է մանրամասն քննության ենթարկվի, բայց այս իրավիճակում, երբ փաստացի պատերազմի մեջ ենք, իսկ այսօր Ադրբեջանը նորից հարձակում է սկսել, Բաքվից վերադարձած գերիներին անմիջապես կալանավորելը այդքան վռազ գո՞րծ էր: Դա որքանո՞վ կնպաստի բանակի մարտունակությանը: Թե՞ հանրության նյարդերի ամրությունն եք ստուգում: Քանի՞ հատ աղմկոտ քրեական գործ նշենք, որոնցով մեղադրվողները կալանքի տակ չեն, նրանց նկատմամբ խափանման այլ միջոցներ են կիրառվում: Գերիների դեպքում դա հնարավոր չէ՞ր:
Էլ չենք խոսում այն մասին, որ գերիների թեմաներով հիմնականում խոսում են մարդիկ, որոնք նույնիսկ մի րոպե չեն ծառայել բանակում: