...

Բայց այստեղ նյուանս կա

Բայց այստեղ նյուանս կա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված արձանագրությանը, որով Տավուշի մարզի 4 գյուղեր փոխանցվելու են Ադրբեջանին, ասել է. «Սա ձեռքբերում է և Ադրբեջանի համար, բայց ես ուզում եմ նաև ընդգծել, որ սա էական ձեռքբերում է Հայաստանի համար»:

«ՉԻ». Փաշինյանը մեզ հիշեցնում է այն խխունջին, որը ռելսի վրայով սողում է, բայց զգալով, որ գնացքը մոտենում է, թաքնվում է խեցու մեջ:

Հիմա չորս գյուղ ենք հանձնում: Ադրբեջանի համար սա ձեռքբերում է, քանի որ առանց կրակոցի չորս գյուղ է ստանում:

Հայաստանի համար սա ձեռքբերում է, քանի որ առանց կրակոցի չորս գյուղ է հանձնում: Բայց, ինչպես հայտնի անեկդոտում է ասում, այստեղ մի հատ նյուանս կա: Ադրբեջանն այս գյուղերի դիմաց ոչինչ չի տալիս, մենք այս գյուղերի փոխարեն ոչինչ չենք ստանում: Ընդամենն այս աննշան տարբերությունն է: Թե չէ ձեռքբերումն ակնհայտ է:

Առայժմ կարելի է թաքնվել խեցու մեջ: Դեռ պարզ չէ, թե գնացքը երբ կգա:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   352 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ