...

Բայց ո՞ր գարնանը

Բայց ո՞ր գարնանը

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը 168TV-ում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «գարնանը իշխանափոխություն կլինի»:

«ՉԻ». Մենք առնվազն չորս հոգու գիտենք, որոնք հայտարարել են, թե իշխանափոխություն է լինելու: Մեկը հայտարարել է, որ դա լինելու է ամռանը, երկրորդը՝ աշնանը, երրորդը՝ ձմռանը, դե, ահա չորրորդն էլ՝ գարնանը:

Տարին չորս եղանակ ունի. եթե իշխանափոխություն լինի, այս չորսից մեկն ասելու է՝ տեսա՞ք, որ ես ճիշտ էի: 

Խնդիրն այն է, որ արդեն երկու տարուց ավել է, երկու գարուն է եկել, երկու աշուն, երկու ձմեռ, երկու ամառ, բայց իշխանափոխություն չի եղել: Բայց ընդհանուր մի 50 անգամ ավետել են դրա մասին: Մենակ Իշխան Սաղաթելյանը մի 5-6 անգամ խոստացել է:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   616 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ