...

Զարգացրեք Մհեր Մկրտչյանի մտքերը

Զարգացրեք Մհեր Մկրտչյանի մտքերը

Վերջերս ընդդիմադիր դարձած ռեժիսոր Մհեր Մկրտչյանը հայտարարել է, որ «Իմ Քայլից» դուրս եկած պատգամավորներին կնկարահանի իր ֆիլմերում:

Առաջարկում ենք 17-ին զարգացնել նախաձեռնությունը և իրենց հնարավորությունների սահմաններում նոր օպցիաներ մատուցել իշխող խմբակցությունը լքած կամ առաջիկայում լքող պատգամավորներին:

1. Խմբակցությունը լքած պատգամավորները անվճար կարող են հաճախել Արթուր Վանեցյանի կնոջ թանկարժեք մանկապարտեզը:

2. Խմբակցությունը լքած պատգամավորները կարող են օրական մինչև հարյուր դոլար տանուլ տալ Շանգրի-Լա խաղատանը:

3. Խմբակցությունը լքած պատգամավորները կարող են շաբաթվա ընթացքում, իրենց նախընտրած օրը «Ծովախորշ» ռեստորանում համտեսել մեկ անվճար խորոված սիգ:

4. Եթե ունեն «Տոյոտա», կարող են յուղը փոխել անվճար:

5. Մի շարք բանկերից ստանալ անտոկոս վարկեր:

6. Գարեգին Բ-ից ստանալ մեղքերի թողություն:

ՎԱՐԿԱՆԻՇ

   750 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ