...

Պրեմիերան ավարտվեց․ «Իշխանություն 3»-ը սկսեք նկարել

Պրեմիերան ավարտվեց․ «Իշխանություն 3»-ը սկսեք նկարել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի քանի աջակիցներ ակցիա են իրականացրել՝ ընդդեմ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմի, որտեղ, ըստ նրանց, ատելության քարոզ կա իշխանության նկատմամբ։ Փաշինյանի աջակիցները ֆիլմի պրեմիերայից հետո նախատեսել էին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա անել և պահանջել, որ ֆիլմի ցուցադրությունը դադարեցվի։ «Ցուցարարները, որոնք 10 հոգի էլ չկային, Կառավարության շենքի մոտ էին հավաքվել, բայց ակցիան այդպես էլ տեղի չունեցավ։ Նորայր Նորո Մուսայելյան ֆեյսբուքյան օգտատերն էլ ֆեյսբուքյան իր էջում կոչ էր արել վառել «Իշխանություն 2» ֆիլմի պաստառը, իսկ հետո անցնել ֆիլմի հեղինակին, ռեժիսորին ու պրոդյուսերին»,- տեղեկացրել է News.am-ը։ 

Փաստորեն լավ չեն կազմակերպել։ ՊՈԱԿ-ը թերացել է, վարչապետի տիկինը այս առիթով ստատուս չի գրել, Փաշինյանն էլ որևէ ձևով չի աջակցել, որ ցուցարարներին միանան հպարտ քաղաքացիներն ու սատկացնեն բոլոր նրանց, ովքեր, ըստ իրենց, հանդգնել են ատելություն գեներացնել իշխանության հանդեպ։ Մյուս կողմից էլ սա յուրօրինակ նվեր է ֆիլմի ստեղծագործական անձնակազմի համար։ «Իշխանություն 1»-ի թուլության ֆոնին շատերի մտքով չի անցել լուրջ սպասելիքներ ունենալ երկրորդից, բայց այսօրինակ ակցիաները լավագույն PR-ն են ապահովում կոլեկտիվի համար։ Այնպես որ ռեժիսորը վրդովվելու և այդ մարդկանց մեղադրելու փոխարեն ճիշտ կանի իր կողմից էլ աջակցի, որ ակցիաները, այնուամենայնիվ, կայանան։ Բոլոր կողմերն էլ գոհ կմնան։ Ձեռքի հետ էլ «Իշխանություն 3-ի» սցենարը կծնվի։

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   486 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ