...

Չտեսնված ֆիլմը

Չտեսնված ֆիլմը

Երեկ ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն-2» ֆիլմի պրեմիերան էր: Սակայն իշխանության համակիրները կոչ են անում բոյկոտել ֆիլմը, այն հանել կինոթատրոնների ցանկից, քանի որ իշխանության հասցեին քննադատություն կա:

«ՉԻ». Էս լրիվ խորհրդային հայտնի պատմությունն է. Պաստերնակ չենք կարդացել, բայց դատապարտում ենք: Հիմա հետաքրքիր է՝ էս բոյկոտի կոչ անողներից քանի՞սն է դիտել Մհեր Մկրտչյանի ֆիլմը:

Մենք, օրինակ, չենք տեսել, ուրեմն չենք կարող քննադատել կամ գովել: Մենք ընդհանրապես նրա ֆիլմերը չենք տեսել, չենք էլ կարող ասել, թե ինչ կարգի ռեժիսոր է:

Բայց դե, որ դատապարտում են ու բոյկոտում, ուրեմն մի բան կա: Չէ՞ որ իշխանությունը երբեք և ոչ մի տեղ չի սխալվում, նրա մասին ո՞նց կարելի է բացասական տարրերով ֆիլմ նկարել:

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   410 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ