...

Ծանր ապտակ Քոչարյանին

Ծանր ապտակ Քոչարյանին

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում՝ հրաժարվելով «Հայաստան» դաշինքում ունեցած իրենց 3 պատգամավորական մանդատներից (Վահե Հակոբյան, Հռիփսիմե Ստամբուլյան և Ելենա Կիրակոսյան):

«Մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ նիստերն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր»,- նշված է հայտարարության մեջ:

«ՉԻ». Վերջին չորս տարվա ընթացքում իշխանություններն ամեն ինչ արեցին Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքական դաշտ ապահովելու, նրան քաղաքական գործոն սարքելու համար: 

Մարտի 1-ի գործով դատ սկսվեց, որը ջրվելու եզրին է, Քոչարյանին նստեցրին, բաց թողեցին, դրանով վարկանիշ ստեղծեցին: 2020-ի պատերազմից հետո կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններով ընդհանրապես թիվ մեկ ընդդիմադիր դարձրին:

Մի խոսքով, ամեն ինչ ոնց որ թե վատ չէր, բայց այդ չորս տարվա աշխատանքը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ջուրը գցեց: Մի հատ հավեսով շառաչուն ապտակ հասցրեց Քոչարյանին, ըստ էության՝ չուլ սարքեց: Ընդ որում, բացահայտ ասում են, որ Քոչարյանի ու դաշնակների համար գլխավոր նպատակը մանդատներն են, հանուն որոնց պատրաստ են իշխանությունների օրակարգով էլ շարժվել, նրանց թելադրած խաղի կանոններով էլ գործել, մենակ թե՝ մանդատները պինդ պահեն:

Փլուզվեց «Հայաստան» դաշինքը: Ընդամենը մի տարի գոյատևելով՝ մեռավ: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   872 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ