...

Դադարեք չքմեղանալ, նույնքան պատասխանատու եք

Դադարեք չքմեղանալ, նույնքան պատասխանատու եք

Մինչ Հայաստանում և Արցախում շատերը պահանջում էին հետաձգել ընտրությունները, իշխող ուժի պատգամավորները լուռ էին, ինչպես ձկները: Երբ լրագրողները հարց էին ուղղում, թե ինչ դիրքորոշում ունեն ընտրությունների հետաձգման պահանջի վերաբերյալ, նրանք ասում էին, որ դա Արցախի ներքին գործն է, և իրենք խառնվելու իրավունք չունեն:

Այսօր հայտնվել են Արցախում՝ նախապես թեստավորվելով, այսինքն՝ օգտագործելով այն թեստերը, որ պետք կգային իրապես հիվանդ մարդկանց համար և լուսանկարներ են հրապարակում ընտրատեղամասերից, թե կուտակումներ կան: 

Սա դասական սոփեստություն է «Իմ Քայլի» կատարմամբ: Բա ի՞նչ էիք մտածում, ընտրողներն ինչպես պետք է քվեարկեն: Թե ամեն ընտրողի համար առանձին ընտրատեղամաս էին բացելու:

Շատ տհաճ է դիտել, թե իբր հիմա նրանք մտահոգ են արցախցիների առողջության համար: Ինչևէ, ևս մեկ անգամ շեշտենք՝ Հայաստանի ղեկավարությունն ունի նույնքան պատասխանատվություն, որքան Արցախի ղեկավարությունը, եթե կորոնավիրուսը մուտք գործի Արցախ: Հանցավոր անգործությունը դատապարտելի է թե՛ իրավունքի տեսանկյունից, թե՛ քաղաքական առումով: Հայաստանի իշխանությունը քաղաքական առումով օժանդակել է Արցախի իշխանություններին այս օրերին ընտրություններ կազմակերպելու հարցում: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2375 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ