...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, վարչապետ նշանակվելուց հետո սա Ձեր առաջին հարցազրույցն է, և թույլ տվեք սկսել կադրային հարցերից։ Ինչո՞ւ ԱԺ նախագահ դարձավ հատկապես Ալեն Սիմոնյանը, գուցե գրազ էիք տանուլ տվել, կամ, ասենք, բլոտով էիք կրվել․․․

- Ոչ, ես լուրջ հարցերին այդքան անլրջորեն չեմ մոտենում։ Արարատ Միրզոյանն էր բլոտով կրվել։ Ինքն ու Ավինյան Տիկոն էին զույգ, Ալենն ու Մակունցը կրեցին․․․

- Պրն վարչապետ, Դուք անընդհատ խոսքի ազատությունից եք խոսում, բայց ԱԺ-ում լրագրողների գործունեությունն էապես սահմանափակվում է։

- Չհասկացա, համ ասում եք՝ էս Ազգային ժողովը գազանանոց ա, ցիրկ ա, համ ուզում եք մոտիկից նայե՞ք։ Տեսած կա՞ք, որ գազանանոցում կամ ցիրկում հանդիսատեսները մտնեն վանդակները կամ մոտենան կլոուններին։ Հեռվից են, չէ՞, նայում։ Կարևորը թափանցիկությունն ա, իսկ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։

- Օրինակ՝ ի՞նչ եք անում։

- Օրինակ՝ պաշտոնյաներին հայհոյելը քրեականացնելու օրենքը։ Պարզ ա, չէ՞, որ հենց փողոց դուրս գանք՝ բնակչությանը տուգանելու բազմաթիվ առիթներ են լինելու։ Մենք էլ որոշել ենք, որ մարդկանց ավելորդ բյուրոկրատական քաշքշուկից ազատելու համար ամեն պաշտոնյա պիտի գրպանում ՀԴՄ ապարատ պահի ու տեղում տուգանի իրեն հայհոյողներին։ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիների վճարած ոչ մի լումա չպիտի շրջանցի բյուջեն։

- Ի դեպ, ինչպե՞ս եք պատրաստվում ծախսել Եվրամիության տրամադրելիք գումարների այն մասը, որը նախատեսված է Սյունիքի ենթակառուցվածքների համար։

- Դե․․․ Պիտի Սիսիանից Մեղրի ամբողջ ճանապարհի երկայնքով ժամանակակից խլացուցիչներ տեղադրենք․․․

- Որպեսզի թշնամի՞ն չլսի, թե՞ որպեսզի Դուք չլսեք Ձեզ հասցեագրված ողջույնները։

- Բայց ինձ ի՞նչ ա եղել, ժողովուրդը ինձ լավ էլ սիրում ա։

- Դե հիմա․․․ Ռուսական ասացվածք կա՝ «լյուբով զլա, պալյուբիշ ի կոզ» ․․․ Չէ, ինչո՞ւ եք ՀԴՄ սարքը հանում, ես ուղղակի մեր ռազմավարական դաշնակցի ասացվածքը մեջբերեցի։ Ի դեպ, ռազմավարական դաշնակից ասացի՝ հիշեցի։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, վերջին 5 ամիսների ընթացքում Հայաստանից արտագաղթել է մոտ 80 հազար վարչապետ․․․

- Չհասկացա։

- Բա Դուք չէի՞ք ասում, որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ։ Դե 80 հազարը արտագաղթել են։ Մի քանի տասնյակ վարչապետներ էլ, ի դեպ, Ադրբեջանի բանտերում են։

- Մի րոպե։ Ալո՛, Ալե՞ն։ Լսի՛, էն քֆուրի օրենքում ձեռ առնելու մասին հոդված չկա՞։ Բա ավելացրեք, արա՛․․․ Էս էրկու օրը ո՞րն ա, արա՛, գիտե՞ս ինչ փողեր են կորում․․․ Աշխատավարձս ստացած ըլնեի՝ մի էրկու լավ բան կասեի․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1964 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ