...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, ճի՞շտ է, որ պետպատվերով բուժսպասարկումը մինչև տարեվերջ դադարեցվել է, այդ թվում՝ նաև 44-օրյա պատերազմի վիրավորների համար, որովհետև փողը վերջացել է։

- Ստոր հերյուրանքներ են, որովհետև նախ՝ փողը ոչ թե վերջացել է, այլ սպառվել։ Երկրորդ՝ ոչինչ, հիմա չեն բուժվի՝ ապագայում կբուժվեն։ Ապագա կա՛։ Համ էլ՝ ո՞վ ա ասել, որ պատերազմի բոլոր վիրավորները պիտի պետության հաշվին բուժվեն։ Օրինակ՝ ես իմ հաշվին եմ բուժվում։

- Դուք է՞լ եք պատերազմի վիրավոր։

- Չհասկացա, էդ պատերազմի արդյունքում ամենաշատը ինձ չե՞ն վիրավորել։ Չստացվե՞ց, որ ես պատերազմի վիրավոր եմ։ Ավելին ասեմ՝ նաև տուժած եմ, որովհետև պատերազմի հետևանքով նյութական կորուստներ էլ եմ ունեցել։ Ժամացույցս, դուխիս, նոթբուքիս զարյադըշնիկը․․․

- Լավ, եկեք թեման փոխենք։ Վերջերս Գառնիի տաճարում հարսանիք եղավ․․․

- Էդ ո՞րն ա, էն Գառնի-Գեղարդի կեսն ա՞։

- Ոչ, դրանք տարբեր կառույցներ են։

- Հա, ճիշտ ա, հիշեցի։ Սենց մի հատ քառակուսի բան ա, բեսեդկի նման, դեմն էլ գաթա-բան են ծախում, քաշած արաղ․․․ Բայց խաղողինը էնքան էլ լավը չէր, ծիրանինը՝ էլի ոչինչ։ Բայց ամենալավը դամբուլինն էր, գաթայի հետ էլ լավ գնում էր, ինքն էլ՝ թունդ, զուլալ․․․

- Լավ, պրն Փաշինյան, եկեք չշեղվենք։

- Էրկու անգամ քաշած․․․ Սուջուխի հետ էլ էր լավ, եթե վրայից մածուն էիր ուտում, բայց էդ արաղը պիտի սառը խմես․․․

- Պրն Փաշինյան․․․

- Հա, ներողություն, մտքերի մեջ ընկա։ Ի՞նչ հարսանիք էիր ասում, քանի՞ գարյաչի կար, խորովածը Իջևանի խոզ է՞ր․․․

- Հարցս այն էր, թե ինչպե՞ս եք գնահատում պատմամշակութային հուշարձանի տարածքում հարսանիք կազմակերպելու փաստը։

- Բայց ես ո՞նց կարամ գնահատեմ, եթե չեմ մասնակցել։

- Չե՞ք պատրաստվում պատժել։

- Դե լավ, հիմա չեն հրավիրել՝ չեն հրավիրել, հո դրա համար չե՞մ պատժելու։ Ուղղակի հարկայինը թող գնա պարզի՝ նվերները ՀԴՄ-ով ե՞ն տվել, թե՞ ոչ։

- Վերջերս հայտնի դարձավ, որ Լոսի Քիսոն հյուրընկալվել է Ձեր հայրական օջախում․․․

- Հա՞։ Ի՞նչ էր տարել։ Հաստատ դատարկ գնացած չի լինի։

- Պրն Փաշինյան, հանրապետության մի շարք ճանապարհներ փակ են․․․

- Դե ոչինչ, շրջանցիկ գրունտային ճանապարհներ կան, հո մի քանի ճանապարհի համար պատերազմ չե՞նք սկսելու։

- Չէ, այս անգամ խաղողագործներն են ճանապարհները փակել, դժգոհ են մթերման ցածր գներից։

- Է ավելի լավ, թող արաղ քաշեն։ Եկող տարի քաշած արաղի գները կիջնեն։ Տեսնո՞ւմ եք, որ ապագա կա՛։

- Շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5573 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ