...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, 2022թ. բյուջեի քննարկումները սկսվել են, ո՞րն է լինելու Ձեր իշխանության ամենակարևոր սկզբունքը։

- Որ ամեն ինչ լինի թափանցիկ։ Այ օրինակ՝ նախկին հանցավոր շնաբարո դուրսպրծուկները բյուջեն ոնց ուզում՝ ծախսում էին, իսկ մենք ծախսելու ենք ոչ թե այնպես, ինչպես մենք ենք ուզում, այլ այնպես, ինչպես ժողովուրդն է ուզում։ Իսկ ժողովուրդն ուզում է, որ մենք ոնց ուզենք՝ ծախսենք։ Հասկացա՞ք տարբերությունը։

- Այո, բայց ինչպե՞ս եք որոշել, որ ժողովուրդն այդպես է ուզում։

- Այ դա արդեն պետական գաղտնիք է։

- Ի դեպ՝ ինչո՞ւ է ԱԱԾ բյուջեն ավելացել շատ ավելի մեծ տոկոսով, քան բանակինը։ Պատերազմից հետո կարծես թե հակառակը պիտի լիներ։

- Որովհետև ԱԱԾ գործառույթները շատ ավելի կարևոր են։ Ենթադրենք՝ ինչ-որ քաղաքում ընտրություններ են եղել, ու որևէ շնաբարո դուրսպրծուկի ֆինանսավորած ուժը հաղթել է։ Էդ ուժի թեկնածուի ազգուտակի նկատմամբ քրեական գործերը բանակը պիտի՞ հարուցի։ Կամ ասենք՝ սոցկայքերում ինչ-որ մեկը ինձ անվանել է Նիկոլ։ Բանակը պիտի՞ գտնի այդ ոճրագործին։ Կամ ասենք՝ որևէ մեկը իր կաբինետում վարչապետի նկարը ծուռ է կպցրել, մի ուրիշը շան անունը դրել է Ալենչո․․․ Էդ ամեն ինչը պիտի բացահայտվի, չէ՞։ Էլ չեմ ասում սահմանների պաշտպանության մասին։

- Ի դեպ՝ ճի՞շտ է, որ սահմանների պաշտպանության համար պիտի ձեռք բերվեն ոչ միայն շներ, այլև ձիեր և այլ կենդանիներ։

- Բա իհարկե։ Ենթադրենք՝ ես կամ մի ուրիշ պաշտոնյա գնում ենք սահմանապահների աշխատանքին ծանոթանալու։ Դե հիմա խոզ ա, գառ ա, էդ ամեն ինչը պիտի տեղում լինի, չէ՞։ Այ նաև դրա համար է, որ բյուջեում նոր տող ենք ավելացնելու՝ «սահմանապահ ծառայությունը պատշաճ իրականացնելու նպատակով հատկացվում է բենզին, դիզվառելիք և այլ հեղուկներ»։

- Չէ, ուղղակի այդ «այլ կենդանիներ» և «այլ հեղուկներ» ձևակերպումները շատ են անորոշ․․․

- Դե բա եթե սահմանները անորոշ են՝ ձևակերպումներն էլ պիտի անորոշ լինեն։

- Իսկ ճի՞շտ է, որ ուզում եք ուսանողներին նույնպես ներգրավել սահմանների ինժեներական աշխատանքներին՝ որպես ձրի աշխատուժ։

- Բայց ո՞վ ա ասում՝ ձրի։ Մասնակիցները մեկ ամսով կազատվեն դիմակ չկրելու համար նախատեսված տուգանքներից և «Վիվարոյի» 20 տոկոսանոց զեղչ կստանան։ Բացի այդ՝ ուսանողական շինջոկատների համար կկազմակերպվեն ձրի համերգներ Հրագի և Մգեր Արմենիայի մասնակցությամբ։ Համ էլ՝ մենք խոստացել էինք, չէ՞, որ մեր բանակը պիտի դառնա գիտելիքահենք։ Դրա համար էլ ավելի ճիշտ կլինի, որ բարձրագույն կրթություն ունեցողնե՛րը խրամատներ փորեն։  

- Իսկ ՔՊ-ական պատգամավորներին ուղարկելո՞ւ եք խրամատներ փորելու։

- Իսկ դուք նրանց փորած խրամատների վրա հույս կդնեի՞ք։

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   6598 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ