...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, նախ՝ Քաթար կատարած Ձեր այցի մասին․․․ 

- Դհաթ վոզ վերի բյութիֆուլ վիզիտ․․․

- Չէ, չէ, եթե կարելի է՝ հայերեն։

- Հա, հայերե՞ն։ Անկեղծ ասած՝ այնքան էլ հաջող այց չէր։ Ոչ կարգին խոզի խորոված տվեցին, ոչ խմելու բան։ Լավ ա գոնե իրիկունը դեսպանատան բակում կրակ արեցինք, նամուսով մի կտոր հաց կերանք․․․ Բայց՝ ոչինչ, արդյունավետ այց էր։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք շարունակել այցերը։

- «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանն էլ հարցազրույց տվեցիք և խոսեցիք հայ-ադրբեջանական հարաբերությունների ու նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Ձեր կարծիքով՝ ո՞րն է մեզ համար ամենացավոտ կետն այդ փաստաթղթում։

- Ամեն ինչ նորմալ է, բայց որ Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհն Ադրբեջանն է կառուցում․․․ Ալենն ու եղբայրը երեք ամիս է հետս չեն խոսում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսի հնարավորություն էր։ 

- Բայց Գորիս-Կապան այլընտրանքային ճանապարհը դեռ չկառուցված՝ արդեն ավերվել է․․․ 

- Դե երևի մեքենաներ են անցել։ Բայց ընդհանուր առմամբ՝ այդ ճանապարհն իր հիմնական նպատակին ծառայել է։ Գումարը բյուջեից դուրս ենք գրել, սելֆիներն արել ենք․․․ 

- Լավ, անցնենք սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Գնաճի տեմպերն ահավոր են, դոլարն ու եվրոն արժեզրկվում են․․․

- Ո՞նց թե, երկրում գնաճ կա՞։ Բա զանգեմ ասեմ՝ աշխատավարձս բարձրացնեն։ Ինչ վերաբերում է համաշխարհային հիմնական արժույթների նկատմամբ դրամի փոխարժեքի տատանումներին, ապա ներքին կարգով կառավարության որոշում ունենք՝ դիվերսիֆիկացնել բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտներն ու ծախսերը։ Աշխատավարձը կվճարվի բացառապես դրամով, կաշառքը՝ դոլարով, նվիրատվությունները՝ եվրոյով, պարգևավճարները՝ մանաթով․․․ Մենք շարունակելու ենք ամեն ինչ անել, որ պետական համակարգում աշխատելը գրավիչ դառնա։

- Ուրիշ է՞լ ինչ միջոցառումներ եք նախատեսել։

- Օրինակ՝ ոստիկանության բարեփոխումների և առողջ ապրելակերպի շրջանակներում որոշել ենք, որ փողոցային առևտուրը ոչ միայն կարգելվի, այլև ապրանքն ամբողջությամբ կբռնագրավվի։ Նախկին հանցավոր թալանչիների ժամանակ ո՞նց էր։ Ոստիկանները փողոցի առևտրականներից փողը վերցնում էին, գնում ինչ զիբիլով ասես պերերիվ անում՝ քյաբաբ, շաուրմա․․․ Հիմա տեղում ապրանքը կառգրավեն-կուտեն, համ ընդմիջման վրա ժամանակ չեն ծախսի, համ էլ թարմ մրգով ու բանջարեղենով կսնվեն։ Այ սա՛ է իրական բարեփոխումը։ 

- Եվ ի՞նչ, ՔՊ-ում քննարկե՞լ եք այդ որոշումը։ 

- Այո, անցավ միաձայն։ Եղան նաև գործնական առաջարկներ՝ որ փողոցային ապօրինի առևտրով զբաղվողներն անպայման իրենց մոտ համեմունքներ և անձեռոցիկ ունենան, որ ճիշտ նույն սկզբունքով պայքարենք նաև մարմնավաճառության դեմ․․․ 

- Կարծում եք՝ հետևանքները դրակա՞ն կլինեն։

- Ամեն դեպքում՝ անձամբ ես որոշել եմ պերերիվի ժամերին մասնակցել փողոցային ապօրինի առևտրի դեմ պայքարին։

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2108 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ