...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, շաբաթ-կիրակի Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում տնտեսական հարցերով ինչ-որ երկօրյա նիստի էիք, ի՞նչ տպավորություններ ունեք։

- Շենքը շտապ պիտի նորոգվի։ Ընդամենը 12 սաունա կա, լողավազանները փոքր են, բարերում տնական արաղի տեսականին քիչ է, էն մարմարից աստիճանների կողքերի տկլոր մարդկանց արձանները հեչ հայեցի չեն․․․ 

- Ես նիստի բովանդակությունը նկատի ունեի։

- Հա, բովանդակությունը․․․ Ես եկա այն եզրակացության, որ անպայման պիտի եզրակացության գալ։ Ի՞նչ օրինակ բերեմ, որ հասկանալի լինի։ Պատկերացրեք՝ ուտել-խմելու ռազմավարական ծրագիր է ներկայացվում, բայց մանղալը, չալաղաջը և շշերը ծրագրի տարբեր տողերում են։ Շարժ կլինի, բայց ընթացք չի լինի, չէ՞։ Մի խոսքով՝ քանի շոգերը չեն նահանջել, նման նիստեր պետք է հաճախ կազմակերպել, ցանկալի է՝ Դիլիջանում կամ Սևանում։

- Ինչո՞ւ։

- Դե որովհետև լավ տեղեր են, համ էլ՝ եթե մեր բարեկիրթ հարևանները հրավերս ընդունեն և օգտվեն Հայաստանի ճանապարհներից, կարող ա մտնեն, իրար հետ մի կտոր հաց ուտենք։

- Իսկ նրանք Ձեր հրավերն ընդունե՞լ են։

- Ճիշտն ասած՝ չգիտեմ, Պապիկյան Սուրոյի ուղիղ կապի հեռախոսի զարյադկան նստել էր։ Բայց մի մոռացեք, որ Հայաստանն արդեն սեփական արբանյակ ունի, եթե գան՝ կհասցնենք ժամանակին ֆիքսել և սուրճ դնել։

- Իսկ ճի՞շտ է, որ Բերձորի և Աղավնոյի բնակիչներին արգելել եք գաղթելուց առաջ տներն այրել։

- Բայց ես էդ բնակավայրերի հետ ի՞նչ կապ ունեմ։ Ես ընդամենը էն Արայիկին ասել եմ՝ եթե տները վառվեցին, փոխհատուցման փողը Ղարաբաղի բյուջե չեմ փոխանցելու, ոնց ուզում ես՝ էդ հարցը լուծի, քո ջեբից փողը տուր՝ թող վառեն, իմ գործը չի։

- Ալիևի առջև՞ եք նման պարտավորություն ստանձնել։

- Դա պարտավորություն չի, դա խաղաղության դարաշրջան է։ Պիտի կարողանալ նաև պարտությունից օգուտ քաղել։ Էն անեկդոտը գիտե՞ք, էն որ մեկն ընկերոջը ասում ա «ինքս ինձ հետ գրազ եկա, որ ծխելը կթարգեմ», ընկերն ասում ա «բա հետո՞», ասում ա «էլ ի՞նչ հետո, էրկու շիշ պիվա կրվեցի»։ Հիմա էդ ա, Հայաստանն ու Ղարաբաղը չգիտեմ, բայց ես ու իմ հեղափոխական թիմը պարտությունից միայն շահել ենք։

- Իսկ ճի՞շտ է, որ ձեր քաղաքական ընդդիմախոսներին եռամսյա հավաքների եք տանում․․․

- Այ քեզ բան, ժողովրդի 90 տոկոսը ինձ հայհոյում ա, հիմա ի՞նչ, եռամսյա հավաքներ չանե՞նք։ Վաղն էլ ասելու են՝ քեզ հայհոյողների վրա հարկային ես ուղարկում, բայց եթե բոլոր հայհոյողները հարկեր չվճարեն՝ բյուջեն կոպեկ չի մտնի։

- Այսինքն՝ ֆինանսական խնդիրնե՞ր կան։

- Չէ, ի՞նչ խնդիրներ, հենա, Թոխմախի Մհերի ունեցվածքի վրա է՛լ կալանք դրեցինք, դե արձակուրդի սեզոն ա, բան ա․․․ 

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   16167 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ