...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Պրն Փաշինյան, սկսենք ամենակարևոր հարցից։ Ի վերջո դեպի ո՞ւր է շարժվում Հայաստանը։

- Ինչպես կառավարության վերջին նիստում իրավացիորեն նշեցի, Հայաստանը դրախտավայր է։ Ընդ որում՝ դա ոչ թե գեղեցիկ համեմատություն էր, այլ շատ կոնկրետ քաղաքական ծրագիր։ Չէ՞ որ դրախտային այգում ընդամենը երկու հոգի էր ապրում՝ մարդ ու կնիկ։ Ուղղակի հետո Առաջին տիկինը «խնձոր-փարթի» արեց․․․ 

- Հա, ի դեպ, լավ հիշեցրեցիք։ Ձեր տիկինը ե՞րբ է պատրաստվում հայ երեխաներին անդրադառնալ։

- Երեխաների՞ն։

- Դե սկզբում կանանց անդրադարձավ, ասաց, որ կյանքում երջանիկ հայ կին չի տեսել, հետո 500-600 հազար դասալիք տղամարդկանց մասին խոսեց, բայց որքան էլ զարմանալի է՝ երեխաներին դեռ ոչ մի բանում չի մեղադրել, նույնիսկ դժբախտ-դժգույն չի անվանել․․․

- Ճիշտն ասած՝ ես նրա ելույթներն ընկալում եմ բացառապես որպես հաղորդում հանցագործության մասին ու արդեն հանձնարարել եմ 11 հազար քրեական գործ հարուցել դասալքության փաստերով, բայց քանի որ նաև կանխարգելիչ միջոցառումներ են պետք՝ առաջիկայում երևի ևս 500-600 հազար քրեական գործեր կհարուցենք պոտենցիալ դասալքության կասկածանքով։ 

- Լավ, անցնենք ներքաղաքական հարցերին։

- Լավ, էլի, մենակ Ալենի մասին չհարցնեք։ 

- Բայց չէ՞ որ նա թքել է վարչապետի երեսին։

- Վարչապետի՞։

- Բա Դուք չէի՞ք ասում, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա։

- Հա՜․․․ Բայց էդ ջահելը ոնց որ թե Կանադայի վարչապետ էր․․․ Ամեն դեպքում՝ Ալենի թեման փակված է, նրան ձեռք չենք տալու, նա շատ կարևոր ռազմավարական գործառույթ է իրականացնում։

- Ի՞նչ գործառույթ։

- Դե ասենք՝ ելույթ եմ ունենում, ասում եմ, որ Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից է, ինքն անմիջապես ասում է «թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ»։ Ո՞վ իրենից լավ կանի դա։

- Իսկ Երևանն իսկապե՞ս աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից է։

- Էդ արդեն Ավինյան Տիկոյից հարցրեք։ Ի դեպ, քանի օր է՝ չեմ տեսել։

- Երևի սափրվել է՝ չեք ճանաչել։

- Յա՛, ուրեմն էն պատյանից դուրս էկած կրիայի տեսքով ջահելը ինքն է՞ր։ Հա, իհարկե Երևանն անվտանգ է։ Շուտով ավելի անվտանգ կդառնա, երբ կառավարական թաղամասը տեղափոխենք Նուբարաշեն։ 

- Բայց ինչո՞ւ հենց Նուբարաշեն։

- Որովհետև բովանդակային առումով համապատասխանում է․ ամենամեծ աղբավայրն էլ է այնտեղ, ամենամեծ բանտն էլ։ Մի քիչ էլ ապագայի մասին պիտի մտածենք, չէ՞։ Ապագա կա՛ ապագա։

- Բանտի ու աղբավայրի մասին խոսեցիք՝ հիշեցի։ Վերջերս ավելի ու ավելի հաճախ են խոսում Ձեր հրաժարականի մասին․․․ 

- Ես երևանցի․․․ ներողություն՝ իջևանցի տղա եմ, փախնող տղա չեմ, մինչև ծրագրերս չիրականացնեմ՝ չեմ հեռանա։ Այ հենց որ խաղաղության դարաշրջանը բացեմ, դրանից հետո կարող են նոր ընտրություններ լինել։

- Կարծում եք՝ շանսեր կունենա՞ք։

- Դե 300 հազար ադրբեջանցիներ կվերադառնան Հայաստան, էդ արդեն նաղդ 300 հազար ձայն․․․ 

- Լավ, մի շարունակեք, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   48245 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ