...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ

- Բարև ձեզ, պրն Փաշինյան։

- Սալա՛մ։

- Չհասկացա․․․

- Ի՞նչ կա չհասկանալու, սալամ՝ նշանակում է խաղաղություն, ես ձեզ Անկարայից սալամ եմ բերել։

- Իսկ ընդհանրապես՝ ինչպե՞ս անցավ այցը։

- Ճիշտն ասած՝ առանձնապես բան չեմ տեսել։ Ալիևի պիջակից բացի։ Արարողակարգն այնպիսին էր, որ ինձ միշտ նրա ետևում էին կանգնեցնում։ Այդպես էլ պիտի լինի, նրանք միշտ պիտի իրենց թիկունքում զգա՛ն մեր շունչը։

- Երևի Էրդողանն է՛լ Ձեզ չէր նկատել, որովհետև պետությունների ղեկավարների անունները թվարկելիս Ձեր անունը չհիշատակեց․․․ 

- Չէ, ուղղակի մենք պահանջել էինք, որ իմ անունը հիշելիս ասի «29,8 հազար քկմ տարածքով ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հզոր վարչապետ», նա էլ երևի ալարել էր․․․ Բայց կարճատև քննարկում այնուամենայնիվ ունեցանք։

- Ի՞նչ քննարկում։

- Էրդողանը Ալիևին հարցրեց «էս ո՞վ ա», Մեհրիբանն էլ ասաց «ընկերուհուս մարդն ա»։

- Ի դեպ՝ Սոչի կատարելիք այցի ընթացքում Ձեր տիկինն ուղեկցելո՞ւ է Ձեզ։

- Դե բա․․․ Էն չես լսե՞լ, էն որ ասում ա «վ գորոդե Սոչի ծյոմնիե նոչի»։ Ինձ ո՞վ կթողնի մենակ գնամ։

- Իսկ ծախսերը․․․ 

- Ի՞նչ ծախսեր։ Բյուջեի հետ կապ չունի։ Բա Վովայի Արշակի խափանման միջոցը ինչի՞ ա փոխվել․․․ 

- Ի դեպ, «խափանման միջոց» ասեցիք՝ հիշեցի․․․

- Էլ մի՛ սկսեք։ Հայաստանը վերջապես պիտի դառնա՞ իրավական պետություն, թե՞ ոչ։ Եթե էն հերոսահալած կնոջ կալանքն եք ակնարկում, ապա այդպիսի որոշում կայացրած անկախ դատավորը մեծ ընտրություն չուներ, կամ պիտի կալանք տար, կամ կարճատև աշխատանքային հանդիպում ունենար Դիլիջանի քրեականի պետի հետ։ 

- Իսկ ի՞նչն է պատճառը, որ Ձեր օրոք ուժայինները շատ ագրեսիվ են ՀՀ քաղաքացիների նկատմամբ և շատ իներտ, երբ ադրբեջանցիները ներխուժում են ՀՀ ինքնիշ․․․

- Մի՛ շարունակեք սադրիչ հարցերը։ Որովհետև մենք այլ երկրի քաղաքացիների նկատմամբ ուժ կիրառելու մանդատ չենք ստացել։ 

- Լավ, անցնենք սոցիալական հարցերին։

- Այ էդ ուրիշ բան։ Մարդիկ կան՝ Երևանի կենտրոնում կես միլիոն դոլարանոց բնակարան ունեն ու միաժամանակ նպաստ են ստանում։ Սա անընդունելի է, բայց մենք հո չե՞նք կարող այդ մարդկանց զրկել նպաստից։ Դրա համար էլ՝ ավելի լավ է բնակարաններից զրկենք։ Բայց Հայաստանում արդեն 5 ուսուցիչներ կան, որոնք ամսական 400 հազար դրամ եկամուտ ունեն։ Նրանցից երկուսը կարտոֆիլի դաշտեր ունեն, երկուսը՝ խանութ, մեկը՝ վարսավիրանոց․․․ Եվ ընդհանրապես՝ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ բոլորով, խոնարհվում եմ բոլորի առաջ։

- «Խոնարհվել» ասեցիք՝ հիշեցի․․․ 

- Չէ, չէ, էդ ուղղակի կոշիկիս կապն էր քանդվել, կռացա, որ կապեմ, ու ծաղիկները դրեցի գետնին, որ չխանգարեն․․․ Ես ի՞նչ իմանայի, որ Աթաթուրքի արձանն ա․․․ 

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   826 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ