...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ


- Պրն Փաշինյան, ի՞նչ կկատարվի Հայաստանի տնտեսության հետ, եթե Ռուսաստանը որոշի գազը վաճառել միջազգային գներով։

- Շվեյկի մասին լսել ե՞ք․․․ հի-հի․․․ Լավ տղա է, մեր ժամանակներում ապրեր՝ պաշտպանության նախարար կնշանակեի․․․ Պարոն Պապիկյան, կատակ եմ անում։ Հա, ուրեմն Շվեյկը ասում էր՝ եթե մորքուրս էն բանից ունենար․․․ բանը․․․ էն որ մի անգամ ուզում էի կաթողիկոսին ցույց տալ․․․ մի խոսքով՝ ասում է եթե տղամարդ լիներ, ես նրան քեռի կասեի։ Հիմա ինչի՞ եք ինձ «եթե»-ներով հարցեր տալիս, գազ ա, էլի, կթանկանա՝ աթար կվառենք։

- Իմիջիայլոց, ասացիք, որ ընտրություններից հետո՝ հունիսի 2-րդ կեսին, նույնպես ծրագրում եք հանդիպում ունենալ Ռուսաստանի նախագահի հետ․․․

- Այո, դա իմ առաջարկն էր։ Նա էլ իր մոտ կանչեց խորհրդականներից մեկին, ականջին ինչ-որ բան հարցրեց, հետո ասաց, որ սիրով ընդունում է հանդիպման առաջարկը։ Ես էլ չդիմացա, ասացի՝ «պարոն նախագահ, էդ ի՞նչ հարցրեցիք», նա էլ ասաց՝ «հեչ, ճշտում էի, թե Հայաստանի ազատազրկման վայրերում կալանավորների հետ հանդիպումներ թույլատրվո՞ւմ են, թե՞ ոչ»։ 

- Ի դեպ՝ ընտրությունների մասին։ Վերջերս հայտարարեցիք, որ մինչև տարվա վերջ Սամվել Կարապետյանը կարող ա բոմժ դառնա։ Կարելի՞ է դա գնահատել որպես ուղիղ հրահանգ իրավապահներին։

- Չէ, դա պարզապես ուղերձ էր։ Պրն Կարապետյանն էլ ճիշտ գնահատեց ուղերձը և որոշեց, որ իր ղեկավարած ուժն ընդդիմությանը չի համախմբելու, այնպես որ՝ նրան բոմժ դարձնելու հրահանգը հենց հիմա չեղարկում եմ։ 

- Ինչո՞ւ մի քանի նախկին ՀՀԿ-ականներ ձերբակալվեցին և անմիջապես էլ ազատ արձակվեցին։ Դա է՞լ էր ուղերձ։

- Բա Սերժ Սարգսյանը քանի՞ գլխանի է, որ առանց ինձ հարցնելու որոշեց չմասնակցել ընտրություններին։ Իհարկե՝ ընտրություններում հաղթելու համար ինձ Քոչարյանի մասնակցությունն էլ է հերիք, բայց ՀՀԿ-ն կարող էր, չէ՞, մի քիչ էլ ինքը օգնել։ Իմիջիայլոց՝ թող Գագիկ Ծառուկյանն է՛լ պատրաստվի։ Ո՞նց թե «Քոչարյանին չեմ միանալու», էս ի՞նչ սաբոտաժ ա։

- Պրն Փաշինյան, կարո՞ղ ենք համարել, որ Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների արդյունքում ԹՐԻՓՓ-ը վերջնականապես ջրվեց։

- Ոչ, իհարկե։ Ես էն օրը եղել եմ ԹՐԻՓՓ-ի գրասենյակում, և կարող եմ ասել՝ զուգարանակոնքերն ակնհայտ լավն էին։ 

- Պրն Փաշինյան, Եկեղեցու դեմ Ձեր պայքարը նո՞ւյնպես ջրվեց։

- Ես երբեք չեմ պայքարել Եկեղեցու դեմ, պարզապես գործարք եմ առաջարկել, որ կառավարությունը 20 տոկոս մասնաբաժին ունենա մատաղի խաշլամայի մեջ, ու հիմա ինտենսիվ բանակցությունների փուլում ենք․․․ Խաշլամա ասացի՝ հիշեցի, եկեք այսքանով սահմանափակվենք, բոլոր լրագրողներին հրավիրում եմ պեռաշկի ուտելու։ Կամաց-կամաց սովորեք, որովհետև եթե ես չընտրվեմ՝ բոլորդ բոմժ եք դառնալու։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   35 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ