...

Բլից-վիրտուալ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ստի դետեկտորով


- Պրն Փաշինյան, եթե դեմ չեք՝ այսօրվա մեր հարցազրույցի ընթացքում մենք նաև ստի դետեկտոր կօգտագործենք։

- Իհարկե դեմ չեմ, ես ե՞րբ եմ հարցազրույցի ժամանակ սուտ բան ասել․․․

Ստի դետեկտոր- Պիիիի․․․պիիիի․․․

- Լավ, եկեք սկսենք Ձեր մոսկովյան այցից։ Տեղի հայերից մեկը Ձեզ խնդրեց լուսանկարվել իր որդու հետ, որպեսզի հետագայում նա իմանա, թե ով է հանձնել Արցախը․․․

- Այ տեսնո՞ւմ եք, որ ես իսկապես աննախադեպ հաջողություններ եմ արձանագրել, բա ինչո՞ւ մինչև հիմա որևէ մեկը Հայաստանի որևէ առաջնորդի հետ այդ նպատակով չէր լուսանկարվում։

- Հյուրանոցի սրահում Ձեզ նաև «դավաճան» անվանեցին․․․

- Ոչինչ, նրա ետևից դեռ կգնան։ Ոչ թե մեր, այլ Ռուսաստանի հատուկ ծառայությունները, որովհետև Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամանակին անձամբ էր հայտարարել, որ ես դավաճան չեմ, հետևաբար՝ այդ ասողը դեմ է գնում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։

- Պրն Փաշինյան, ի՞նչ հարցեր եք քննարկել Պուտինի հետ։

- Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել․․․

Ստի դետեկտոր- Պիիիի․․․պիիիի․․․

- Էդ ինչի՞ ա էդ սարքը ծվծվում, չե՞նք կարա անջատենք։ Լավ, եթե չենք կարա՝ եկեք այդ թեման մի կողմ թողնենք։ Ես ասացի նաև, որ շատ լավ հասկանում եմ Ռուսաստանի դերը․․․

Ստի դետեկտոր- Պիիիի․․․պիիիի․․․

- Հավաստիացրեցի նաև, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան․․․ 

Ստի դետեկտոր- Պիիիի․․․պիիիի․․․

- Պուտինի հետ նաև աշխատանքային նախաճաշ եք ունեցել։ Ամենաշատը ի՞նչը տպավորեց։

- Իհարկե՝ ընդգծված ջերմ վերաբերմունքը․․․ Լավ, ո՞նց անենք, որ էդ սարքը սուս մնա։ Ճիշտն ասած՝ սկզբում մի տեսակ թարս-թարս էին նայում, որ ուտելու ժամանակ շլյապաս գլխիցս չէի հանել, հետո շատ զարմացան, որ խաշած կարտոշկան տեսնելուն պես գրպանիցս հանեցի սինդրիկ ուտելու համար նախատեսված էն չինական փայտիկները․․․ բայց յոթ-ութերորդ բաժակից հետո մթնոլորտը փոխվեց, ու ամեն ինչ տեղն ընկավ։ Չնայած՝ մենակ ես էի խմում։ Հա, փաստորեն երբ որ ճիշտն եմ ասում՝ էդ սարքը չի ծվծվո՞ւմ։ Բա շուտ ասեիք․․․

- Լավ, անցնենք ներքաղաքական թեմաներին։ Մինչ Դուք Մոսկվայում էիք՝ դատարանը 18-ամյա աշակերտին երկու ամսով կալանավորեց։

- Ես ընդհանրապես չեմ միջամտում դատարանների գործերին․․․

Ստի դետեկտոր- Պիիիի․․․պիիիի․․․

- Եվ ընդհանրապես՝ ես եկեղեցի էի մտել միայն պատարագին մասնակցելու համար ու որևէ այլ ծրագիր չունեի․․․ Ասացի՝ էդ սարքի ձենը կտրե՛ք։ Ինչքան հիբրիդային սարքավորումներ կան՝ օգտագործում եք մեր ինքնիշխանության դեմ, բայց ես դա թույլ չե՛մ տալու։ Էդ ապարատը հենց հիմա կզգա պետության համը։ Չագուճըս բերեք․․․ 

- Պրն Փաշինյան, զգո՛ւյշ, հոսանքին միացած ա․․․ Նայեք՝ հոսանքը չխփի, թե չէ Հայաստանի քաղաքական դաշտը լուրջ կորուստ կունենա։

Ստի դետեկտոր- Պիիիի․․․պիիիի․․․

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   253 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ