...

Բլից-վիրտուալ. Վարուժան Ավետիսյան

Բլից-վիրտուալ. Վարուժան Ավետիսյան

Հարցազրույց Համահայկական «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Պարսամի Ավետիսյանի հետ

- Պարո՛ն Ավետիսյան, ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են իշխանությունները ձգտում, որ Ամուլսարը դառնա հանք:

- Դրանց բոլորին պետք է նետել Սանիթեքի աղբարկղերը: Եվ բացի դրանից, ի՞նչ իշխանություն, իշխանություն կլինի, երբ ձևավորվի Քուռ-Արաքսյան պետությունը:

- Բայց Հայաստանն ունի՞ այդ ռեսուրսը:

- Դրա համար շատ բան պետք չէ, պարզապես ժողովուրդը պետք է օրական երկու անգամ խմի Արաքսի կամ Քուռի ջրերից: Արաքսի և Քուռի ջրերը արթնացնելու են մեր արարչաբեր ապրելու մղումը, լուսավորելու և բացելու են մեր գիտակցությունը, օգնելու են մեզ կատարելու բնական և բանական ընտրություն:

- Գերտերությունները կհաշտվե՞ն տարածաշրջանի քարտեզի նման ձևափոխման հետ:

- Պարտավոր են հաշտվել, որովհետև մենք նայում ենք երկնքին, մաքրվում, բյուրեղանում, զատում ճշմարիտը ու կեղծը, վերագտնում չափն ու չափանիշը, վերաըմբռնում իրավունքն ու ձայն բազմացը: Չեն հաշտվի, կդառնան ռազմագերի:

- Ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանը և Գարեգին Չուգասզյանը հանդիպեցին վարչապետի հետ:

- Գործող իշխանությունը փորձում է անգաղափար և անծրագիր ընթացքով սպառել տարիներով կուտակված վերածննդի էներգիան, ինչին կհաջորդի հուսահատությունը և հոգեմտավոր նյութական անապատացումը: Մեր գործընկերները վարչապետին տարել էին մի քանի սրվակ Արաքսի և Քուռի ջրերից, որպեսզի նա նույնպես օրական երկու անգամ խմի այդ ջրերից: Բայց նա, իր բնավորության համաձայն, այդ ջրերը խմելուց հետո խմել է նաև նախկին ռեժիմի ներկայացուցիչներին պատկանող Բջնի հանքային ջուր՝ դրանով չեզոքացնելով մեր նվիրած սրվակների կենարար ազդեցությունը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   5825 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ