...

«Երակ մտնելը» չստացվեց

«Երակ մտնելը» չստացվեց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է. ««Սասնա ծռեր» կոչվող կառույցի ներկայացուցիչները եկել էին դատարանի բակ սադրանք իրականացնելու:

Իրենց պարագլուխների ղեկավարությամբ նայում են ծնողների աչքերին ու հայտարարում` մեջբերում եմ. «Ձեր երեխաներին ռուսներն են սպանել»:

Ծնողները թույլ չտվեցին նրանցից որևէ մեկին մտնել բակ, որտեղ գտնվում է դատարանի շենքը»:

«ՉԻ». Սա կոչվում է «երակ» մտնել: Արա Պապյանն ու Ժիրայր Սեֆիլյանը երևի մտածել էին, որ դատարանի բակում իրենց դիմավորելու էին այնպես, ինչպես Լոս-Անջելեսի ռեստորաններում: 

Չզարմանաք, եթե ԱԺԲ-ականները հայտարարեն, որ դատարանի մոտ բողոքի ակցիա անցկացնող ծնողներն իրենց քշել են Ռուսաստանի հրահրմամբ: Նույնիսկ Լավրովի անմիջական կարգադրությամբ: 

Ու սա գիտե՞ք մեզ ինչ հիշեցրեց. երբ «Սասնա ծռերն» էին տարիներ առաջ ոստիկանության շենք գրավում ու Խորենացի փողոցը փակում, Նիկոլ Փաշինյանը ոնց «երակ» մտավ: Նրա մոտ ստացվեց, իսկ ԱԺԲ-ականները կրկին պիտի փորձեն:

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ