...

Հասնել և փրկել Ամերիկային

Հասնել և փրկել Ամերիկային

Ապրիլի 7-ին ՀՅԴ Արևմտյան ԱՄՆ-ի Կենտրոնական Կոմիտեի կազմակերպությամբ տեղի է ունեցել ընթրիք-հանդիպում ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հետ:

«ՉԻ». Չեք պատկերացնի, թե այս օրերին ռազմահայրենասիրական ընդդիմությունն ինչ ակտիվ քննարկումների մեջ է, ինչպես է փորձում հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավել:

Բայց դրա համար գնացել, հասել են ԱՄՆ: Այնտեղ ընդդիմադիրների այնպիսի դեսանտ է իջել, որ կարելի է մտածել, թե իրականում Ամերիկան են փրկում:

Բացի Իշխան Սաղաթելյանից, հիմա Գլենդելում ԱԺԲ ներկայացուցիչ Արա Պապյանն է զբաղված հայրենիքի փրկությամբ: 

Ապրիլի 25-ին ԱՄՆ-ում նախատեսված է ԱԺԲ մեկ այլ ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանի հանդիպում-քննարկումների շարքը: 

Ու այս շարքը կարելի է շարունակել: Խեղճ Հրանտ Բագրատյանը մենակով փորձում է այստեղ հանրահավաք կազմակերպել, ինչ-որ լուծումներ առաջարկել, պահանջներ ներկայացնել, էլ չգիտի, որ լուծումները Գլենդելում են:

ՎԱՐԿԱՆԻՇ

   496 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ