...

Շիրլի-միրլին՝ սեպտեմբերից

Շիրլի-միրլին՝ սեպտեմբերից

ԱԺԲ-ն հանդես է եկել արտակարգ հայտարարությամբ, որում ասված է. «Ընթացող աղետի պայմանններում հակաճգնաժամային արտակարգ քայլերի անհրաժեշտությունը բացարձակ է։ 

Հետևաբար, դրանցից առաջինով Ազգային-ժողովրդավարական Բևեռը գտնում է, որ ժամանակն է ազդարարել անցումային կառավարության վարչապետի և պետության ղեկավարի իր թեկնածուի անունը: 

Այդ թեկնածուն ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ է»:

«ՉԻ». Էն, որ ԱԺԲ-ն հայտարարել էր, որ հայտարարություն է անելու, սա էր: Մի ուրիշ ձև շրխկացրին քաղաքական դաշտը:

Փաստորեն, Հայաստանն արդեն վարչապետի երեք թեկնածու ունի. Իշխան Սաղաթելյանը, Էդգար Ղազարյանն ու հիմա էլ՝ Վարուժան Ավետիսյանը: 

Բա ո՞նց ենք անելու. բարդ ընտրության առջև ենք կանգնած. երեքն էլ իրար արժանի թեկնածուներ են: 

Իշխան Սաղաթելյանն արդեն կառավարման փորձ ունի. երկու ամիս կառավարել է Ֆրանսիայի հրապարակը, հոյակապ վազում է ու հյուրանոցներու, ագարակներու տեր է: 

Էդգար Ղազարյանը դոցենտ է, Գերագույն Խորհրդի ֆանատ ու եսիմինչերի բարձրագույն մագիստրոս: 

Վարուժան Ավետիսյանն էլ մարտական լուրջ ճանապարհ անցած մարդ է, մասնակցել է Երևանի ոստիկանության գնդի ազատագրման հերոսամարտին: Ներկայումս նստած է, ինչը վարչապետական այս մրցավազքում նրան ֆավորիտ է դարձնում: 

Շտապեք. ամիսն ավարտվում է, վարչապետի թեկնածուների առաջադրման դեդլայնը մոտենում է ավարտին: 

Հ.Գ. Եվ ինչպես ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենթն էր ասում՝ Հայաստանը կրկես է բաց երկնքի տակ:

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2317 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ