...

Բլից-վիրտուալ. Վազգեն Մանուկյան

Բլից-վիրտուալ. Վազգեն Մանուկյան

- Պրն Մանուկյան, ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը:

- Գիտեք, երբ 1996 թվականի ընտրություններում ես նախագահ դարձա, ինձ չթողեցին, որ նախագահ դառնամ: Առ այսօր այդ իրավիճակը մնում է անփոփոխ:

- Բայց դա ի՞նչ կապ ունի այսօրվա իշխանությունների հետ: 

- Այսօրվա իշխանությունները նախկին իշխանությունների արատավոր քաղաքականության շարունակողն են: Նախկին իշխանությունները ավելի նախկին իշխանությունների արատավոր քաղաքականության շարունակողն էին: Իսկ ավելի նախկին իշխանությունները՝ ամենանախկին իշխանությունների արատավոր քաղաքականության շարունակողն էին: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական ժառանգորդն է: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը 1996-ին չթողեց, որ նախագահ դառնամ: Հետևաբար, Նիկոլ Փաշինյանն էլ չի թողնում, որ նախագահ դառնամ: 

- Այդ դեպքում, դուք ինչո՞ւ Սերժ Սարգսյանի հետ համագործակցության գնացիք, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ոչ:

- Որովհետև Սերժ Սարգսյանը ինձ գոնե «իձիոտի» տեղ էր դնում ու դա չէր թաքցնում, իսկ սա ինձ «իձիոտի» տեղ է դնում ու թաքցնում է դա: Եվ եթե 1996թ. ընտրություններում...

- Սպասե՛ք, սպասե՛ք, ուզում եք ասել, որ այս իշխանությունների օրոք ոչ մի դրական բան չի եղե՞լ:

- Իհարկե, ոչ: Օրինակ, վերցրեցին, ԱԺ-ի դարպասները բացեցին, քաղաքացիների մուտքը խորհրդարանի տարածք ազատ դարձրին: Սա հատուկ արեցին, որ մենք չկարողանանք այլևս այդ դարպասները ջարդել: Մինչդեռ 1996-ին...

- Մի րոպե, դուք նաև հայտարարել եք, որ Քոչարյանի նկատմամբ մարտի 1-ի դատավարությունը քաղաքական բնույթ ունի: Դուք իսկապե՞ս այն կարծիքին եք, որ Ռ. Քոչարյանը մարտի 1-ի ոճրագործության հետ կապ չունի:

- Միանշանակ կապ չունի: Ինքը ինձ այդպես էլ ասել է. Վազգեն, ես մարտի 1-ի հետ կապ չունեմ: Եվ 1996-ին ես նախագահ պիտի դառնայի, որից հետո....

- Լավ, լավ, իսկ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար որո՞նք են ձեր առաջարկած քայլերը: 

- Պետք է 1996 թվականին կոնսոլիդացված գլխավոր ուժը, այսինքն՝ ես, բոլոր ադեկվատ և անբիծ կենսագրություն ունեցող ուժերի, այսինքն՝ Սերժի, Ռոբերտի, Հրայրի և Մենուայի հետ, առաջ տանենք փողոցային ընդդիմությանը: Դրա համար կան բոլոր ռեսուրսները՝ բոլոր իմաստներով:

- Շնորհակալություն հարցազրույցի համար:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5833 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ