...

Բոլոր համընկնումները պատահական են

Բոլոր համընկնումները պատահական են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԿԵ նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարար, իր սանիկ Դավիթ Խուդաթյանին. «Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ, սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու»:

«ՉԻ». Հա, միանշանակ այդպես է: Անցել են այն ժամանակները, երբ պատահական մարդկանց պաշտոններ էին տալիս միայն նրա համար, որ ինչ-որ մեկի սանիկն էին: Քոչարյանական ժամանակաշրջանի սանիկները բանի պիտանի չէին:

Իսկ հիմա. մատդ որ պաշտոնյայի սանիկի վրա դնես, մեկը մեկից երիտասարդ ու բացառիկ փորձառու է: Տաղանդներ են: Թե չէ, ամոթ է, որ ասեն, թե նոր նախարարը նշանակվել է Փաշինյանի սանիկ լինելու պատճառով: Ստոր շահարկումներ են: 

Ու ոչ միայն սանիկները: Էն ժամանակվա ղեկավարների եղբայրները... չե՞ք հիշում, զուլում էին, պաշտոններ էին ստանում, բիզնեսներ ունեին: Իսկ հիմա... հիմա էլ են պաշտոններ ստանում, բիզնեսներ ունեն, տենդերներ են շահում, բայց բացառապես խելքի ու փորձառության շնորհիվ: Գետինը մտնեն բոլոր նրանք, ովքեր ասում են, թե այդ եղբայր, զոքանչ, հայր... դրանք իրենց ազդեցիկ ազգականների հովանավորչությունն են վայելում: Չկա տենց բան: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   337 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ