...

Բոլորն էլ Շառլ են

Բոլորն էլ Շառլ են

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր թվիթերում գրել է. «Շառլ Միշելը լեգիտիմացնում է Արցախի շրջափակումը՝ հավանություն տալով Աղդամով անցնող ճանապարհն օգտագործելու Ադրբեջանի առաջարկին»:

«ՉԻ». Մեր մեջ ասած, այսօր բոլորն են լեգիտիմացնում Ադրբեջանի գործողությունները: 

Ռուսաստանը, որը միայն հայտարարում է, որ Լաչինի միջանցքը պետք է բացվի, բայց չի կատարում իր պարտականությունները:

Եվրամիությունը, որը Շառլ Միշելի շուրթերով է Աղդամի ճանապարհի մասին խոսում: Որ ասում ենք Եվրամիություն, ԱՄՆ-ն էլ հետը:

Թուրքիան հասկանալի է: 

Դե, մեր իշխանություններն էլ ամեն օր մենակ դա են հայտարարում. ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախն էլ հետը: 

Բա էլ տակը ո՞վ մնաց:

ՎԱՐԿԱՆԻՇ

   405 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ