«Ասում են՝ էդքան զոհ տվեցին, Ղարաբաղը տվեցին, բայց էդ ճանապարհին մեր աչքերը բացվեցին, մենք շատ բաներ հասկացանք, որ չէինք հասկանում», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«ՉԻ»․ Թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ինքն իր մասին հոգնակի թվով խոսում և իր անհասկացող լինելը վերագրում բոլորին՝ անհասկանալի է։ Բայց ուրիշ հարց էլ կա՝ բա որպես ի՞նչ էիր փակ աչքերով ստանձնում վարչապետի պաշտոնը, կամ երբ փորձում էին «աչքերդ բացել», որպես ի՞նչ էիր հոխորտում, թե «ոչ մի նոր բան չիմացա», թիմակիցներդ էլ ծղրտում էին, թե «մեր գերագույն-գլխավոր հրամանատարն ա, չշշկռվե՛ք»։
Ամեն դեպքում՝ մարդը խոստովանում է, որ այդքան զոհեր ենք տվել ու Արցախը կորցրել իր՝ աչքերը փակ լինելու, իրականությունը չտեսնելու և անհասկացող (պարզ ասած՝ բթամիտ) լինելու պատճառով։ Չափազանց բարձր գին չե՞նք վճարել արդյոք՝ առանձին վերցրած մի պոռոտախոսի ընկալունակությունը բարձրացնելու համար, եթե կարելի էր դրա փոխարեն ընդամենը համապատասխան մասնագիտացված (հիմա դրան ասում են «ներառական կրթությամբ») դպրոց ուղարկել։ Առավել ևս՝ որ անգամ այսքան կորուստներից հետո «ուսումնառուի» ընկալունակության բարձրացման տեսանելի ապացույցներ չկան։