...

Բուսակրոն իշխանությունների շաբաթը


Միջանցքի նոր մատենագրություն

Այս շաբաթ ԱՄՆ-ը ինչ-որ ՍՊԸ-ի անունից մեզ հայտնեց, թե «Թողեք, մենք ձեր միջանցքը կառավարենք»։ Մեր իշխանություններն էլ. ՝ հա, հա, հա… դե ո՞նց չէ։ Լիզինգով երկիր են տալիս, բայց այս անգամ՝ առանց ռեֆունդի։ Այսինքն, հանձնում ենք, բայց եթե բանը բանից անցնի, չենք կարող ասել. «վերադարձրեք մեր սահմանը»։

Մի խոսքով, երկրի մի մասի կառավարումը դրսից է առաջարկվում, ներսում էլ անլուծելի վիճաբանություն է. ոմանք ուզում են կամուրջ, մյուսները՝ չթռնող անօդաչու։ Իսկ ժողովուրդը չի հասկանում, թե էս խաղում իրենք ովքեր են։ Աչքից հեռու, պետության առք ու վաճառք է գնում:

Ադրբեջանի հետ խաղաղության բանակցությունները ընթանում են ոչ թե «խաղաղություն, տարածքներ, անվտանգության երաշխիքներ» տրամաբանությամբ, այլ՝ «քանի՞ կիլոմետր կտաք»։

Բանակցային սեղանի շուրջ բոլորը սրճում են, խոսում խաղաղության մասին, իսկ իրական սահմանին շարունակում է լարված մնալ ամեն գիշեր։ Սա էլ մեր դիվանագիտության բութ սպառնալիքը. հանկարծ իրականությունը չխառնվի՞ բանակցություններին։

Դատարանում գործ ունեն

Ընդդիմությունն այս շաբաթ էլ «քաղաքական ռեպրեսիա» արտահայտությունն ավելի հաճախ կիրառեց, քան «բարևը»։

Սեյրան Օհանյանը, Արթուր Սարգսյանը, Արծվիկ Մինասյանը, մի խոսքով, հերթով, շարքով կալանավորման կամ դատական նախապատրաստման փուլում են։ Ասում են՝ էն վախտ կոռուպցիայով էին զբաղված, հիմա՝ փաստաբանի փնտրտուքով։ Իշխանությունները պնդում են, թե «սա օրենքի տոնն է», ընդդիմությունը՝ «սա վրեժխնդրության խրախճանք է»։ Սովորական մարդու մոտ էլ հարց է առաջանում. բա իմ տոնն ո՞ւր է:

Անկոչ ու անպոչ

Փաշինյանը հայտարարեց՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը գրեթե կայացրած ա։ Եվրոպացիներին ասում ենք՝ «Բարև ձեզ, կարո՞ղ է ձեր մոտ ազատ տեղ լինի»:

Հարցն այն ա, որ դուրս ենք գալիս մի դաշինքից, որտեղ մեզ չէին օգնում, մտնում ենք մի միություն, որտեղ մեզ չեն հասկանում ու չեն սպասում։ Բայց մինչ այդ, Ալիևի պահանջով պետք է Սահմանադրություն փոխեն, էն էլ այնպես, որ ժողովուրդը «իրենը» զգա։ Բայց ժողովուրդը իր սառնարանն էլ չի զգում արդեն։

Էլեկտրականացված մթնոլորտ

Էլեկտրացանցերը որոշել են վերադարձնել պետությանը։ Ըստ էության, այն, ինչ 20-25 տարի առաջ հանել էինք վաճառքի, հիմա վերադարձնում ենք, բայց մի քանի դատական գործով ու ավելացած տոկոսներով։

Սպառողը, իհարկե, շարունակելու է վճարել նույն (կամ ավելի բարձր) լույսի գինը։ Բայց հիմա արդեն ասելու է. «մենք մեր լույսի պարտքը մուծեցինք պետական պատվի համար»։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   211 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ