...

Բըլթ-17

Բըլթ-17

«Մեր անելիքները շատ են. 90-ականներից մեզ մոտ ստեղծվել է մի կերպար, որ մենք գրավել ենք ադրբեջանական տարածքները: Առաջին նախագահից եկած այդ մտայնությունը, ցավոք չի հաղթահարվել», Ալեքսանդր Մանասյան, պատմաբան, 18.06.2012:

«ՉԻ». Կոչ-հայտարարությամբ հանդես եկած 80 մտավորական կոչվածներից ոչ ոք, իմիջիայլոց, առ այսօր չի ընդունել և գրեթե 100 տոկոսով համոզված ենք՝ չի ընդունի, որ Արցախին հարակից՝ անվտանգության գոտի հանդիսացող տարածքներն առաջինը օկուպացված է համարել Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը՝ այն ժամանակվա արտգործնախարար Վարդան Օսկանյանի շուրթերով: Հիշում եք՝ Արամ Աբրահամյանի P.S հաղորդման ժամանակ հենց այդպես էլ ասաց՝ օկուպացված տարածքներ: Հետո ինչ-որ «կռուտիտներ» արեց, թե բա՝ տուալետի վրա գրված է՝ occupied, ես դա նկատի ունեի և այլն:

Բայց Տեր-Պետրոսյանի անունն են հոլովվում: Թեպետ իր օրոք այդ տարածքները համարվում էին անվտանգության գոտի: Հետո արդեն մեր մտավորական կոչվածները որոշեցին, որ ոչ էլ անվտանգության գոտի է. մերն է ու վերջ: Արցախի հարցը լուծել ենք ու վերջ: Փոխզիջման մասին խոսելը դավաճանություն է ու վերջ: Դե վերջ, վերջ... ստացել եք ձեր ուզած վերջը:  


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1223 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ