...

Բըլթ-33

Բըլթ-33

Վահե Հովհաննիսյան. Իրավապահներով չարության աճի դեմը հնարավոր չի լինելու առնել: Հայաստանը ներքին, քաղաքացիական արյան չտանելու համար անհրաժեշտ է բոլոր կողմերի գիտակից մարդկանց համագործակցությունը (Հրապարակ, 12.05.2022): 

- Հրաշալի միտք, որին, սակայն, անմիջապես հաջորդում է հակամարտող ուժերի համագործակցությունն անհնարին դարձնող հետևյալ պնդումը. «Այսօրվա վտանգավոր չարությունը Նիկոլի չորս տարվա գործունեության արդյունքն է: ... Այսօր արդեն առանց (նրա) հրաժարականի հնարավոր չէ պատկերացնել լարվածության թուլացում»:

Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է իրեն հանճար համարող երիտասարդի ուղեղում տեղավորվում մի կողմից՝ համագործակցության կոչը, մյուս կողմից՝ հրաժարականի պահանջը: Դրա պատասխանը միայն Արիստոտելը կունենա:

Մի խոսքով, ինչպես ռուս փիլիսոփաներից մեկն է ասել. «Хотели как лучше, получилось как всегда»: Սովորությանդ համաձայն, ուզել ես իմաստուն միտք արտահայտել, բայց ինչպես միշտ տափակաբանություն է ստացվել:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1314 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ